Լրահոս 24/7
26.04.2021

ՊՆ աշխատակիցը զինծառայությունից ազատելու համար խոշոր չափի կաշառք է պահանջել. ԱԱԾ բացահայտումը

ՊՆ աշխատակիցը զինծառայությունից ազատելու համար խոշոր չափի կաշառք է պահանջել. ԱԱԾ բացահայտումը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցները հետևողական պայքար տանելով կոռուպցիոն երևույթների դեմ, համագործակցելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի աշխատակիցների հետ` բացահայտել են ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակցի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու և ստանալու դեպք՝ զինապարտ քաղաքացուն ծառայության հետ անհամատեղելի առողջական խնդիրների բացակայության պայմաններում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար:

Այսպես, քաղաքացի Ռ.Կ-ն երկու անգամ ստանալով պարտադիր զինվորական զորակոչից տարկետման իրավունք՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում, վերջին` երրորդ անգամ, 2021 թվականի ձմռանը բժշկական զննությունն առանց խնդիրների անցնելու, այն է` ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ ամրագրված հիվանդությունների ցանկում սահմանված մտացածին հիվանդություն ձևակերպելու արդյունքում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու և պահեստազորում հաշվառվելու նպատակով, դիմել է իր ազգականի ծանոթին՝ ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակից հանդիսացող Խ.Դ-ին, ով խոստացել է իր լիազորությունների շրջանակներում լուծում տալ նշված հարցին, իսկ կատարված ապօրինի գործողությունների համար որպես կաշառք պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ 1.574.940 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար գումար:

Կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուց հետո Խ.Դ-ն իրականացրել է իր լիազորություններից բխող ակնհայտ ապօրինի գործողություններ, ինչի արդյունքում ռազմական դրության պայմաններում Ռ.Կ-ն ազատվել է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից՝ այդ ծառայությունից ազատվելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում, որից հետո այլ անձի օժանդակությամբ ձեռնամուխ է եղել 3000 ԱՄՆ դոլարը ՀՀ բանկերից ձեռք բերելու և պաշտոնատար անձին տալու խոստման իրականացմանը:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռնարկված քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2021 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 23:30-ին, Ռ.Կ-ի կողմից, այլ անձի միջոցով կաշառքի առարկա 3000 ԱՄՆ դոլար գումարը պաշտոնատար անձին տալուց հետո հայտնաբերվել և բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ տարածքային ստորաբաժանում:

Քրեական գործով կատարված քննչական ու դատավարական մեծածավալ գործողությունների, կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է կաշառքի առարկա 3000 ԱՄՆ դոլարը, պարզվել են կատարված հանցագործությանը առնչություն ունեցած անձանց ինքնությունները, ովքեր բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչություն ու ձերբակալվել և որպես կասկածյալ հարցաքննությունների ժամանակ տվել են խոստովանական ցուցմունքներ:

Ձեռնարկվում են համալիր միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ հանրային կառավարման տարբեր ոլորտներում առկա կոռուպցիոն դրսևորումները բացահայտելու, դրանք իսպառ բացառելու գործելաոճը կրելու է շարունակական բնույթ, այդ կապակցությամբ ցուցաբերվելու է առավել անհանդուրժողական մոտեցում:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է