

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Սալինասի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին մասնակցելու համար։
«Շնորհակալություն եմ հայտնել այս օրերին Երևանում գտնվելու համար, ինչն ապացուցում է, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ միջազգային հանրության ցավն է։ Հատկապես շնորհակալ եմ նախօրեին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հնչեցրած տեսակետների համար։
Զրույցի ընթացքում տիկին Ֆերնանդեսին տեղեկացրել եմ, որ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո մինչ օրս Ադրբեջանը արհեստականորեն հրաժարվում է կատարել հայտարարության 9-րդ կետը, համաձայն որի ռազմագերիները և այլ պահվող անձինք պիտի անհապաղ հնարավորություն ստանային վերադառնալ իրենց հայրենիք «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Ավելին, Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը, ինչի վերջին վառ դրսևորումն այսպես կոչված «պատերազմին նվիրված պուրակի» բացումն էր։
Կենտրոնամերիկյան խորհրդարանի գործընկերներիս շնորհակալություն եմ հայտնել այս հարցում իրենց հետևողական դիրքորոշման համար, համաձայն որի դեռևս 2020 թ․ աշնանը կառույցի նախորդ նախագահն իր աջակցությունն էր հայտնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, իսկ սույն թվականի ապրիլի 19-ին Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահը և գործադիր խորհուրդը հայտարարել էին, որ անհրաժեշտ է կատարել նոյեմբերի 9-ի համաձայնագրի բոլոր պարտավորությունները, հարգել միջազգային իրավունքը և իրականացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կարոլինա Ֆերնանդեսը նշեց, որ իրենց համար պատիվ էր ապրիլի 24-ին գտնվել Հայաստանում և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Տիկին Ֆերնանդեսը խոստացավ, որ Կենտրոնամերիկյան խորհրդարանը կշարունակի հետևողական լինել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների իրականացմանը։
Հանդիպման ավարտին խորհրդարանների միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր ստորագրեցինք` երկուստեք ընդգծելով, որ անհրաժեշտ է էլ ավելի խորացնել արդյունավետ փոխգործակցությունը»,- տեղեկացրել է ՀՀ ԱԺ նախագահը Ֆեյսբուքի իր էջում։
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…
Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…
Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…
Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…