Քաղաքականություն

Վարչապետը ոչ միայն կարող է, այլ անգամ պարտավոր է շարունակել կատարել վարչապետի պարտականությունները | Վարդանյան

ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սիրելի հայրենակիցներ,

Թեև այսօր խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում մանրամասն անդրադարձել եմ Նիկոլ Փաշինյանի՝ որպես վարչապետի պաշտոնակատար գործունեությունը շարունակելու հարցին, այդուհանդերձ, կարևոր եմ համարում վերստին ընդգծել այն՝ նշելով հետևյալը․

Հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանի՝ որպես վարչապետի պաշտոնակատար գործունեությունը շարունակելը համապատասխանում է Սահմանադրության տառին եւ ոգուն։ Այս թեմայով հայտնի շրջանակների հայտարարությունները իրականությունից հեռու են ու կրում են սադրիչ բնույթ:

Սահմանադրության 158-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարությունը Հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը վարչապետի կողմից հրաժարական ներկայացնելու օրը:

Միաժամանակ, Սահմանադրության նույն հոդվածը հստակ շեշտադրում է, որ Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը: Ընդ որում, Կառավարության անդամների մասով Սահմանադրությունը որևէ տարբերակում չի նախատեսել, իսկ Սահմանադրության 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Կառավարության անդամ է նաև վարչապետը: Հետևաբար վարչապետի հրաժարականի և, որպես հետևանք, Կառավարության հրաժարականի պարագայում՝ վարչապետը, որպես Կառավարության անդամ, ոչ միայն կարող է, այլ անգամ պարտավոր է շարունակել կատարել վարչապետի պարտականությունները: Հորդորում ենք «շահագրգիռ ուժերին» զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց եւ կենտրոնանալ բովանդակային քարոզարշավ կազմակերպելու վրա:

Թիվ 1

Recent Posts

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

32 minutes ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

1 hour ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

3 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

3 hours ago

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

18 hours ago

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

22 hours ago