Քաղաքականություն

Փորձը փորձանք չէ. հույսը վերջում է մեռնում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո, երբ այլևս ակնհայտ է, որ հունիս 20-ի ընտրություններն այլընտրանք չունեն, ընդդիմադիր հայտնի շրջանակները սկսել են աղմկել, նույնիսկ շանտաժի ենթարկել խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններին՝ «Լուսավոր Հայաստանին» և «Բարգավաճ Հայաստանին»։

 Այն բանից հետո, երբ Էդմոն Մարուքյանը հաստատեց, որ, ըստ ձեռք բերված համաձայնությունների, իրենք վարչապետի թեկնածու չեն առաջադրելու և պատրաստվելու են առաջիկա ընտրություններին, նախկին ռեժիմի սպասարկուները և 17-ում համախմբված մարդ-կուսակցություններն անմիջապես անցան ընդդիմադիր խմբակցությունների վրա ճնշումներ գործադրելուն` գրեթե վիրավորանքների և սպառնալիքների սահմանները հատող հայտարարություններով հանդես գալով։

Թեպետ հասարակությունը վաղուց վարժվել է քաղաքական դաշտում ոմանց կողմից օգտագործվող  ամենատարբեր մեթոդների կիրառությանը, բայց և այնպես, աչք է զարնում այն, որ հայրենիքի փրկության համար ամիսներ շարունակ փողոցում պայքարողները և կուրծք ծեծողները դեմ են քաղաքակիրթ լուծումներից և ջանում են տապալել արդեն սկսված պրոցեսը։

«Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց։ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն առայժմ չեն հայտարարել, որ առաջադրելու են իրենց թեկնածուին։ Եթե դա չանեն, ուրեմն այդ 2-ը քաղաքական ուժ չեն, այլ օրվա իշխանությունների սպասարկու, խամաճիկ։ Ինչ վերաբերում է «Իմ քայլին», ապա վստահության քվեն ստանալու պարագայում, այս ազգադավները կբացեն Ալիևի ուզած Զանգեզուրի միջանցքը և ստորացուցիչ «խաղաղության» պայմանագիր կկնքեն նրա հետ»,- գրել է Հրանտ Բագրատյանը։

Իհարկե, հասկանալի են Բագրատյանի և մյուս լուսանցքային դեմքերի մտահոգությունները, որ հերթական անգամ դժվար թե արժանանան հասարակության վստահությանը քվեի տեսքով, սակայն պետք է նկատել՝ նրանք բարձրաձայնում են փրկության խմբակին անդամակցող բոլոր ուժերի միասնական դիրքորոշումը, որոնք ընտրություններում ձայներ հավաքելու քիչ թե շատ հնարավորություններ ունեն, բայց դեռ փայփայում են կուլիսային պայմանավորվածություններով իշխանությունը մեկընդմիշտ զավթելու և «մեջմեջ» անելու «հրաշալի մտահղացումը»։ Եվ միանգամայն հասկանալի է նրանց՝ մանրամասն մտածված, բայց այդպես էլ կյանքի չկոչված նախագծի առաջ մղման գերագույն ցանկությունը, որի իրագործման առաքելությունը իրենց վրա են վերցրել ամենահուսահատները։ Փորձը փորձանք չէ, ուստի հոգու հանգստության և վերջին շանսը բաց չթողնելու համար՝ կրկին փորձեք։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Recent Posts

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

1 hour ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

2 hours ago

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

17 hours ago

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

21 hours ago

Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը

Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…

21 hours ago

Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…

21 hours ago