

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Քիչ առաջ armlur.am-ը, կրկին հղում անելով իր անանուն աղբյուրներին ինչ-որ զառանցանք է գրել իբրև թե ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի և Երևան քաղաքի դատախազի միջև կոնֆլիկտի, միմյանց հարվածներ հասցնելու, ինչպես նաև, իբրև թե ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի կողմից մարզի դատախազին հարվածելու մասին:
Ընդ որում՝ կայքը նյութը հրապարակել է իբրև կատարված իրողություն, մինչդեռ դա հաստատող որևէ փաստ, բնականաբար չի նշել և այն պարագայում, երբ պաշտոնապես հերքվել էր առնվազն դատախազության կողմից:
Ավելորդ է ասել, որ գրվածը երկու դեպքերի մասին էլ բացարձակ սուտ է, ավելի ճիշտ հիմար և օդից վերցրած սուտ: Եվ խմբագրության կողմից մոգոնվել է՝ ընդամենը նյութի սկզբում բարբաջելու համար, թե դատախազությունը բարոյալքման շեմին է, իրենց համար ցանկալին ամեն գնով որպես իրականություն ներկայացնելու մարմաջով:
Զավեշտալի է, որ բարոյալքումից խոսում է մի լրատվամիջոց, որը սուտը, կեղծիքը դարձրել է իր հիմնական գործիքը, լրատվամիջոցը վերածել առանձին անհատների, կառույցների դեմ ստահոդ, սադրիչ ու վարկաբեկիչ հերյուրանքներ տարածելու կեղտոտ լվացքատան:
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…
Միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը գրել է. Ըստ նախագահ Տրամպի հայտարարության, որի հիման…
2026 թ․ փետրվարի 17-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և…
Երևանում փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր հարթակներում…
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներից հետո գոյացած փոսերին։ «2025-ին…