Քաղաքականություն

ԲՀԿ-ն բուրժուական բովանդակության կուսակցություն է | Աղազարյան

«Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը դժվարանում է ասել, թե արտահերթ ընտրություններից հետո որ քաղաքական ուժերի հետ իրենք կարող են կոալիցիա կազմել։ Համագործակցությունը բացառում է այն քաղաքական միավորների հետ, որոնք «կձևավորվեն Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի առանցքի շուրջ», քանի որ նրանց հետ իրենք ունեն արմատական տարաձայնություններ։

«Ես իմ անձնական կարծիքն եմ ասում, եթե ես որոշողը լինեի, չէի ցանկանա ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմել, բայց ես չեմ բացառում, որ նման բան լինի։ Ինչո՞ւ չէի ցանկանա, որովհետև ԲՀԿ-ն, կարելի է պատկերավոր ասել, բուրժուական բովանդակության կուսակցություն է, որը վատ բան չէ»,- ասաց Աղազարյանը։

Վերջինիս խոսքով՝ բուրժուազիան պետք է ձևավորվի միայն ու միայն արդար, հավասար տնտեսական-ֆինանսական դաշտում գործելու արդյունքում, իսկ այսօր պատգամավորը գտնում է, որ կուսակցության մեջ կան շատ մարդիկ, որոնք պետք է «այդ իմաստով խնդիրներ ունենան օրենքի հետ», հետևաբար ինքը ճիշտ չի համարում ԲՀԿ-ի հետ համագործակցությունը։

«Եթե, օրինակի համար, իրենք ասեն. «Պարոն Աղազարյան, ի՞նչ եք ասում, խնդիրներ կան, մենք պատրաստ ենք էտ խնդիրները լուծելու անկախ նրանից՝ մենք կոալիցիա կլինենք, թե չենք լինի կոալիցիա», էտ դեպքում իմ մոտեցումը կփոխվի։ Բայց էս պահին դա իմ մոտեցումն է ուղղակի»,- պարզաբանեց իշխող խմբակցության ներկայացուցիչը։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Recent Posts

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

1 hour ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

2 hours ago

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

17 hours ago

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

21 hours ago

Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը

Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…

21 hours ago

Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…

21 hours ago