Քաղաքականություն

ԱԳՆ ներկայացուցիչը ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի նիստին բարձրացրել է ռազմագերիների հարցը

Ապրիլի 27-ին ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 77-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի ունեցավ «Ասիայում և Խաղաղ օվկիանոսում տարածաշրջանային համագործակցության միջոցով ավելի լավ վերականգնել ճգնաժամերից» խորագրով նիստը, որին ելույթով հանդես եկավ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Արման Խաչատրյանը:

Անդրադառնալով COVID-19 համավարակի և դրա սոցիալ-տնտեսական հետևանքների պատճառով առաջացած համաշխարհային առողջապահական աննախադեպ ճգնաժամին՝ Արման Խաչատրյանն ընգծեց, որ ճգնաժամի հետևանքների հասցեագրումը հնարավոր է տարածաշրջանային և միջազգային համագործակցության խորացման միջոցով և այդ առումով ՄԱԿ-ի համակարգը շարունակում է կարևոր դեր խաղալ COVID-19-ին գլոբալ արձագանքի ապահովման գործում: Այս համատեքստում ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետը, մասնավորապես, նշեց․ «Բազմակողմ կառույցների պատշաճ գործունեությունը պահանջում է անդամ երկրների երկարաժամկետ նվիրվածությունն ընդհանուր արժեքներին և նպատակներին, քանի որ միջազգային համերաշխությունը հավաքական գործողությունների նախապայմանն է»։

Նա հավելեց, որ COVID-19 համավարակի հենց սկզբից՝ Հայաստանը վճռականորեն աջակցում է համապատասխան բազմակողմ կառույցներին, որոնք պետք է նպաստեն համագործակցության խորացմանը և իրականություն դարձնեն ոչ մեկին չանտեսելու հանձնառությունը՝ ընդգծելով, որ պատվաստումների հասանելիությունը չպետք է մերժվի կամ սահմանափակվի նաև այն մարդկանց համար, որոնք ապրում են հակամարտության գոտիներում, ինչպիսին է Արցախի բնակչությունը:

Նիստի մասնակիցների ուշադրությունը հրավիրվեց նաև Ադրբեջանի կողմից Արցախի դեմ, Թուրքիայի և օտարերկրյա ահաբեկիչների անմիջական ներգրավմամբ, նախապես ծրագրված լայնածավալ, ռազմական ագրեսիային և դրա հետևանքներին։ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետն ընդգծեց․ «Այսօր՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարից մոտ վեց ամիս անց, Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել պատերազմի հումանիտար հետևանքները վերացնելու ուղղությամբ միջազգային ջանքերը: Ադրբեջանը արգելափակում է հումանիտար օգնության մուտքը Լեռնային Ղարաբաղ և շարունակում է բանտարկության մեջ պահել բազմաթիվ ռազմագերիների՝ կոպտորեն խախտելով միջազգային հումանիտար իրավունքը: Միևնույն ժամանակ, Բաքվի «ռազմական ավարի պուրակի» բացմամբ Ադրբեջանում տոնում են բռնությունը, ռասիզմը և էթնիկ հայերի ապամարդկայնացումը, ինչը նմանեցվում է նացիստական ժամանակաշրջանի քարոզչական պատկերների հետ»։

Անդրադառնալով Ադրբեջանի փորձերին՝ արդարացնելու ուժի կիրառումը և պնդումներին, թե իբր հակամարտությունը լուծել է ուժի միջոցով և ստեղծել նոր իրականություն՝ Արման Խաչատրյանը շեշտադրեց․ «Ուժի կիրառմամբ ստեղծված իրականությունը չի կարող օրինական լինել: Ավելին՝ Ադրբեջանի նախագահն իր վերջին հայտարարություններում անդրադառնում է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը՝ տարածքային պահանջներ ներկայացնելով Հայաստանին և սպառնալով ուժ կիրառել: Այս հռետորաբանությունը բացարձակապես անընդունելի է և լրջորեն խարխլում է տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը: Այս պահանջները անհիմն են և՛ պատմության, և՛ միջազգային իրավունքի տեսանկյունից, ինչպես նաև հակասում են 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը»:

Թիվ 1

Recent Posts

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

14 hours ago

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

18 hours ago

Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը

Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…

18 hours ago

Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…

18 hours ago

Միրզոյանը և Մարթա Կոսը անդրադարձել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերի

Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…

18 hours ago

Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի, այլ բան չկա. Գեղամ Մանուկյան

«Այս իշխանության պարագայում զորավարժություն չի լինի»,- «ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն…

19 hours ago