Քաղաքականություն

Սյունիքը պետք է լինի ոչ թե պառակտող, այլ՝ միավորող. ԼՀԿ-ական պատգամավոր

Սյունիքը դարձել է Հայաստանի կիզակետը: Ես հասկանում եմ բոլոր պատճառները, թե ինչո՛ւ ենք ազգովի դարձել սյունիքագետ: Սյունիքը Հայաստանի ոչ թե պառակտող աշխարհամասը պետք է լինի, այլ միավորող՝ ԱԺ արտահերթ նիստում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը:

Նա նշեց, որ ալիևյան նկրտումների ֆոնին որոշ ուժեր շարունակում են հայրենասիրական լոզունգներով պրկված պահել մեր քաղաքացիների նյարդերը՝ կեղծ լուրեր տարածել Սյունիքի մասին՝ փորձելով ահաբեկիչ նոտաներ ուղղել Սյունիք:

«Ձեր ահաբեկիչ նոտաները, հարգելինե՛րս, փշրվում-թափվում են հենց Զանգերի մոտ: Ձեր էժան ինքնահաստատումներով հեռո՛ւ մնացեք Սյունիքից: Մենք հիմա պետք է որ Արցախը Հայաստանին միավորելու քայլերով զբաղված լինենք, մինչդեռ Սյունիքը տարանջատելու փորձեր են արվում: Եթե ձեր հաշվարկներն այն են, որ մարդիկ կորցրել են իրենց հիշողությունը, գուցե այդտեղ էլ սխալվում եք: Տարիներ շարունակ նաև Սյունիքում իշխանական բոլոր լծակներով մարդկանց ստիպել են անել այն, ինչ ուզել են՝ մարզպետարանից մինչև ՏԻՄ են ստիպել: Ինձ էլ են աշխատանքից ազատել միայն նրա համար, որ հանդգնել էի դեմ կանգնել պարտադրանքին ու չընտրել ԱԺ-ի իրենց ասած պատգամավորի թեկնածուին, բայց բռնությունը չի կարող երկար ճանապարհ գնալ: Ո՞ւր են հիմա պրիմիտիվ բռնակալները, իսկ ես այստեղ եմ՝ ԱԺ-ի թիվ մեկ ամբիոնի մոտ»,- ասաց պատգամավորը՝ կոչ անելով տեր կանգնել ազատություններին, արժանապատվությանը, մեր երկրին:

Թիվ 1

Recent Posts

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

3 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

4 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

5 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

5 hours ago

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

21 hours ago

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

1 day ago