Քաղաքականություն

Նստել ու մտածում ենք՝ էլ ինչ անենք, որ Քոչարյանին ու հանցակիցներին թույլ չտանք ընտրությունների վրա ազդել. Բաբաջանյան

Կարող եմ հավաստիացնել և կարող եմ ձեզ հետ գրազ գալ, որ այս փոփոխություններն իրականացնելուց հետո այս խախտումները տեղ են գտնելու ընտրական գործընթացի ժամանակ՝ ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

«Մենք հիմա խելոք նստել ու մտածում ենք՝ էլ ինչ անենք, որ Քոչարյանին ու դրա մյուս դավաճան հանցակիցներին թույլ չտանք, որ ընտրությունների վրա կարողանան հնարավորինս քիչ ազդեցություն գործել: Հեռու եմ այն մտքից, որ այս փոփոխություններով մեզ հաջողվելու է հիմնարար միջոցներ գտնել՝ ընտրություններն ազատ, արդար և թափանցիկ անցկացնելու համար:

Հետո, մեղք է, ընդդիմություն մի՛ կոչեք այդ հանցագործներին, ժամանակին, եթե իրավաքաղաքական գնահատական տայիք այդ հանցագործներին, ամեն մարդ կիմանար, թե ինչ չափով է մասնակցել պետության բռնազավթմանը, և դատական իշխանությունը, որն այսօր էլ այս հանցագործությունների հնարավոր իրականացնողներին շարունակում է իր պաշտպանության և հովանավորության տակ պահել, հույս չունենաք, որ իրավապահ համակարգի, դատական այս խայտառակ պայմաններում մենք ի վիճակի ենք լինելու լուծել մեր երկրի համար կենսական կարևոր այս հարցը»,- նշեց Բաբաջանյանը:

Թիվ 1

Recent Posts

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

1 hour ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

2 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

3 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

4 hours ago

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

19 hours ago

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

23 hours ago