Լրահոս 24/7

Արդարադատության նախարարությունը armlur.am-ից պահանջում է հերքել տարածած տեղեկատվությունը

ՀՀ արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հերքման պահանջ

Այսօր armlur.am կայքում տեղ է գտել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի վերաբերյալ հերթական զրպարտող ու հորինված տեղեկությունը, ըստ որի՝ «սյունեցիներին կալանքի չտարած դատավորների նկատմամբ գործընթաց է սկսվում․․․, և որ առաջիկայում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կարգապահական վարույթներ կհարուցի այդ դատավորների նկատմամբ»։

Տեղեկացնեմ, որ ՀՀ արդարադատության նախարարը կարգապահական վարույթ հարուցում է համապատասխան հիմքերի և առիթների առկայության դեպքում։ Կարգապահական վարույթ հարուցելուց հետո կարգապահական պատասխանատվության միջնորդություն ներկայացվում է, եթե կարգապահական պատասխանատվության ենթարկելու համապատասխան շեմը, ըստ վարույթն իրականացնող մարմնի, հաղթարհարված է, և այդ միջնորդությունը ենթակա է քննության Բարձրագույն դատական խորհրդում։

ՀՀ արդարադատության նախարարությունն այս նյութի առնչությամբ հայտարարում է, որ հրապարակվածը զրպարտություն է (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1․ հոդվածի 3-րդ մաս), իրականությանը չհամապատասխանող տեղեկություն, և, «Զանգվածային լրատվության միջոցների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն, պահանջել է հերքում։

Թիվ 1

Recent Posts

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

54 minutes ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

1 hour ago

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

17 hours ago

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

20 hours ago

Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը

Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…

20 hours ago

Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…

21 hours ago