

Ապրիլի 28-ին առցանց ձևաչափով տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի 6-րդ նիստը: Նիստը համանախագահում էին ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանն ու Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի հարցերով գլխավոր տնօրինության մուտքի արտոնագրերի քաղաքականության և փաստաթղթերի անվտանգության բաժնի պետ Դիմիտրի Ջիոտակոսը։
Հանդիպման մեկնարկին կողմերը ողջունել են ս․թ մարտի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը կարևոր նշաձող է Հայաստան-ԵՄ հարաբերություններում:
Կողմերն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրին՝ ընդգծելով վերջինիս կիրարկման գործընթացում գրանցված առաջընթացը և նախանշելով հետագա քայլերը՝ միտված համաձայնագրի լիարժեք իրագործմանը և արդյունավետության առավել բարձրացմանը։
Քննարկվել են համապատասխան վիճակագրությունը, ինչպես նաև համաձայնագրի կիրարկմանը վերաբերող մի շարք հիմնախնդիրներ, մասնավորապես՝ միգրացիայի կառավարման, փաստաթղթերի անվտանգության, մուտքի արտոնագրերի քաղաքականության, սահմանների կառավարման և միգրացիայի տեղեկատվական համակարգերի ոլորտներում կազմակերպչական հարցերին:
Ընդգծվել է նաև փոխադարձ ջանքերի շարունակական գործադրման կարևորությունը՝ ուղղված քաղաքացիների շարժունակության խթանմանը, անօրինական միգրացիայի դեմ պայքարին և հետագայում Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին։
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…
Միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը գրել է. Ըստ նախագահ Տրամպի հայտարարության, որի հիման…
2026 թ․ փետրվարի 17-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և…
Երևանում փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր հարթակներում…
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներից հետո գոյացած փոսերին։ «2025-ին…