

Հայաստանը մյուս շաբաթ ձեռք կբերի չինական «Սինովակ» արտադրության «Կորոնավակ» պատվաստանյութի 50 հազար դեղաչափ: Այս մասին այսօր «AstraZeneca» պատվաստանյութով պատվաստվելուց հետո ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Ըստ նախարարի՝ նոր պատվաստանյութը ևս հասանելի կլինի 18-ից բարձր տարիքի բոլոր քաղաքացիների համար, ովքեր ցանկանում են պատվաստվել կորոնավիրուսային հիվանդության դեմ:
«Մյուս շաբաթ ձեռք կբերենք չինական պատվաստանյութի 100.000 դեղաչափ, որը նախատեսված է 50 հազար մարդու համար»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:
Պատասխանելով մեր այն հարցին՝ որքան գումար է հատկացվել՝ չինական արտադրության պատվաստանյութը ձեռք բերելու համար, նախարարը նշեց, որ այն Հայաստանին տրամադրվել է անվճար:
«Այդ պատվաստանյութը մեզ նվեր է, մենք միայն կազմակերպել ենք դրա փոխադրումը Հայաստան»,- հավելեց նա:
Ավանեսյանի խոսքով՝ առաջիկայում «COVAX Facility» հարթակի միջոցով Հայաստաը ձեռք կբերի նաև Նովովաքս պատվաստանյութը:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…