Բնապահպանություն
30.04.2021

Ռոմանոս Պետրոսյանը վստահեցնում է՝ հանքարդյունաբերության ոլորտում որևէ քաղաքական որոշում չի կայացվում

Ռոմանոս Պետրոսյանը վստահեցնում է՝ հանքարդյունաբերության ոլորտում որևէ քաղաքական որոշում չի կայացվում

 Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է Լոռու մարզում զբոսաշրջության ոլորտի ներդրողներին: 

«Լոռու մարզում հանքարդյունաբերության ոլորտի վերջին զարգացումներից ելնելով՝ զբոսաշրջության ոլորտի մի շարք ներդրողներ հանդիպելու ցանկությամբ էին հանդես եկել՝ քննարկելու հանքարդյունաբերությունից բխող խնդիրները և դրանց հնարավոր ազդեցությունը մարզում իրականացվող ներդրումների վրա։

Ինչպես ապրիլի 27-ին Լոռու մարզում Լիտվական անտառի հանդիսավոր բացման արարողության ժամանակ բնապահպանների հետ զրույցում խոստացել էր նախարարի պաշտոնակատարը, նրանց հանդիպման է հրավիրել։

Հանդիպմանը մասնակցել են Լոռու մարզում զբոսաշրջության ոլորտի ներդրողները։

Ցանկացած ժողովրդավարական պետության համար առաջնային են օրենքի գերակայության և օրինականության պահպանման, քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության խնդիրները: Եթե կա մի հարց, որը վերաբերվում է բնապահպանությանը, շրջակա միջավայրին և առնչվում է հանրության մի շերտի, բնականաբար գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կիզակետում, և մենք՝ որպես ոլորտի քաղաքականություն մշակող գերատեսչություն, պարտավոր ենք լսել ու քննարկումներ ծավալել։ Հենց այս համատեքստում էլ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը չափազանց կարևորում է, բնապահպանական խնդիրներով իրապես մտահոգ ու իրենց մղումներում ազնիվ քաղաքացիների դերը։

Նախարարի պաշտոնակատարը լսեց ներկաների մտահոգությունները, քննարկվեցին՝ ինչ կարելի է անել՝ տնտեսվարողների և շրջակա միջավայրի պահպանությամբ մտահոգ հանրության շահերը բալանսավորելու և Լոռու մարզի բնապահպանական կայունությունն ապահովելու ուղղությամբ։

Խոսել են ոլորտը կարգավորող օրենսդրական բացերի և Շրջակա միջավայրի նախարարության կողմից նախարարի պաշտոնակատար Պետրոսյանի նշանակումից ի վեր մեկնարկած խորքային օրենսդրական բարեփոխումների մասին։

Այս պահին մշակվում է ՇՄԱԳ նոր օրենքի նախագիծը, փոփոխություն է կատարվում անտառային, ջրային, հողային օրենսգրքերում, կանոնակարգվում է բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու գործընթացը։

Նախարարի պաշտոնակատարը վստահեցրել է, որ Հայաստանի Հանրապետությունում այսօր հանքարդյունաբերության ոլորտում որևէ քաղաքական որոշում չի կայացվում։ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքական ուղեգիծը միանշանակ է ու անբեկանելի. բացարձակապես անընդունելի է անօրինականության ցանկացած դրսևորում։

«Ես՝ որպես քաղաքական թիմի ներկայացուցիչ և շրջակա միջավայրի կառավարման ու պահպանության ոլորտի քաղաքականությունը մշակող գերատեսչության ղեկավար, ՀՀ օրենսդրությամբ ինձ վերապահված գործառույթների շրջանակում հետևողական եմ լինելու օրինականության ամրապնդման և բնապահպանական խնդիրներն ի շահ քաղաքացու լուծմանը»,-ասել է նախարարի պաշտոնակատարը։

Նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը Լոռու մարզում զբոսաշրջության ոլորտի ներդրողներին խնդրել է շարունակել ծավալել իրենց ներդրումային ծրագրերը, հստակ գույքագրել մարզում հանքարդյունաբերության ոլորտի խնդիրները, մշակել դրանց լուծմանն ուղղված առաջարկներ և առաջիկայում հենց Լոռու մարզում՝ իրենց ղեկավարած հյուրատներից մեկում, ոչ ֆորմալ մթնոլորտում ավելի լայն շրջանակով քննարկել առաջիկա անելիքները՝ կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Լրահոս
Ջերմուկի դիրքերն իբր հանձնելու մասին սուտ մատնության գործով քրեական հետապնդում է հարուցվել
17:02
Ջերմուկի դիրքերն իբր հանձնելու մասին սուտ մատնության գործով քրեական հետապնդում է հարուցվել
Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ՔՊ-ի և Հանրային հեռուստաընկերության
16:49
Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ՔՊ-ի և Հանրային հեռուստաընկերության
Ընկել են մեր թիմի հետևից, ուզում են աչքներս վախացնեն, մենք մինչև վերջ գնալու ենք. Ծառուկյան
16:35
Ընկել են մեր թիմի հետևից, ուզում են աչքներս վախացնեն, մենք մինչև վերջ գնալու ենք. Ծառուկյան
Հայաստանը ԵՄ-ի հետ պետք է մերձենա սեփական միջոցների հաշվին. Պեսկով
16:22
Հայաստանը ԵՄ-ի հետ պետք է մերձենա սեփական միջոցների հաշվին. Պեսկով
Ադրբեջանական աղբյուրներով մեր դեմ քարոզչություն է սկսվել. Մարուքյան
16:10
Ադրբեջանական աղբյուրներով մեր դեմ քարոզչություն է սկսվել. Մարուքյան
ԵԱՏՄ գագաթնաժողովում քննարկվել է Հայաստանի հարցը. Ուշակով
15:49
ԵԱՏՄ գագաթնաժողովում քննարկվել է Հայաստանի հարցը. Ուշակով
Բանակը քանդելու վերաբերյալ բոլոր մեղադրանքներն իրենց պատասխանը ստացան. Փաշինյան
15:38
Բանակը քանդելու վերաբերյալ բոլոր մեղադրանքներն իրենց պատասխանը ստացան. Փաշինյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավ է իրականացնում Կիրանցում
15:22
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավ է իրականացնում Կիրանցում
Հայաստանը մտադիր է այսուհետ ևս բարեխղճորեն մասնակցել ԵԱՏՄ աշխատանքներին․ փոխվարչապետ
15:01
Հայաստանը մտադիր է այսուհետ ևս բարեխղճորեն մասնակցել ԵԱՏՄ աշխատանքներին․ փոխվարչապետ
Եթե տրվեինք ճնշումներին, Իջևանի կեսը կորցրած կլինեինք․ վարչապետ
14:46
Եթե տրվեինք ճնշումներին, Իջևանի կեսը կորցրած կլինեինք․ վարչապետ
Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականը 5 մեդալ է նվաճել
14:45
Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականը 5 մեդալ է նվաճել
Ես եմ Կիրանցի երեխեքի անվտանգության երաշխավորը. Փաշինյան
14:25
Ես եմ Կիրանցի երեխեքի անվտանգության երաշխավորը. Փաշինյան
Ահազանգեր ենք ստանում, որ քաղաքացիներին ստիպում են նկարել իրենց քվեաթերթիկը. Գոհար Մելոյան
14:05
Ահազանգեր ենք ստանում, որ քաղաքացիներին ստիպում են նկարել իրենց քվեաթերթիկը. Գոհար Մելոյան
Քրիստոնեությունն ու հայրենիք հանձնելն անհամատեղելի են․ Շարմազանով
13:46
Քրիստոնեությունն ու հայրենիք հանձնելն անհամատեղելի են․ Շարմազանով
Հերիք չէ՞ մարդ վիրավորեք, այ լուզեռ․ Ալեն Սիմոնյանը՝ Արթուր Խաչատրյանին
13:27
Հերիք չէ՞ մարդ վիրավորեք, այ լուզեռ․ Ալեն Սիմոնյանը՝ Արթուր Խաչատրյանին