Քաղաքականություն

Քոչարյանը և իր աջակիցներն արձագանքելու են ագրեսիվ, եթե ընտրությունները կեղծվեն

«Իշխանությունը պետք է իմանա՝ յուրաքանչյուր քայլ ընտրությոնները կեղծելու համար, այնպիսի մի արձագանք է ստանալու, որի տակից ինքը դուրս չի գալու։ Եվ այդ արձագանքը պիտի լինի ագրեսիվ, վճռական և, ի միջի այլոց, եթե այդ հարցը պահանջի ձևով ձևավորված լինի, ոչ մի իշխանություն երբեք այդ քայլին չի գնա, ռիսկ չի անի՝ հասկանալով, թե ինչ հետևանքներ է ունենալու։ Ես չեմ կարծում, որ իրենք այսօր բավարար ռեսուրս ունեն նման կարգի քայլերի գնալու համար։ Հենց միանգամից հարցը պետք ա լուծել այլ ճանապարհով»,- ասել է Ռոբերտ Քոչարյանն իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ՝ շեշտելով, որ ամեն ինչ նրանցից է կախված։

Այդուհանդերձ, երկրորդ նախագահից այսպիսի հայտարարություններ առաջիկա մեկ ամսում շատ կլսենք, որովհետև նա տեսակով մարտչող է և պատրաստվում է կատաղի կռիվ մղել իշխանության հասնելու ճանապարհին։ Թեպետ ասվածում ճշմարտության հատիկ կա՝ իրենք պատասխանելու են ագրեսիվ և վճռական այն դեպքում, եթե ընտրությունների արդյունքները երկրորդ նախագահին չբավարարեն, այլ կերպ ասած՝ եթե Քոչարյանը «չկրի»։  Քանզի կրկին ճիշտ է Քոչարյանն այն պնդման մեջ, որ իշխանությունը բավարար ռեսուրս չունի ընտրակեղծարարության համար։

«Հարցը պետք է լուծել այլ ճանապարհով»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։ Վախենում եմ հարցնել՝ ո՞ր ճանապարհով, չնայած յուրաքանչյուրը ինքնուրույն կարող է եզրահանգումներ անել՝ աչքի առաջ ունենալով Քոչարյանի կառավարման տարիները և վերջինիս կողմից քանիցս գործադրված մեթոդները։ Ամեն դեպքում, հայտարարությունը ժողովուրդը ընկալեց որպես նախազգուշացում, իսկ աջակիցները, ենթադրելի է, որպես մարտակոչ։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

47 minutes ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

57 minutes ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

1 hour ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

1 hour ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

2 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

2 hours ago