Քաղաքականություն

«Մարտի 1»-ի գործից կա նաև անջատված մաս, որը դեռ նախաքննության փուլում է. դատախազ

«Ունենք ՍԴ որոշում, ունենք դրա արդյունքում առաջին ատյանի դատարանի կայացրած դատական ակտ, որը մեր կողմից վիճարկվել է վերաքննիչ դատարանում՝ համապատասխան հիմնավորումներով:  Հիմնավորումների մասին բազմիցս խոսել ենք հրապարակային: Այդ գործի՝ մեր պատկերացրած իրավական հեռանկարի հարցով մենք նաև նախաձեռնել ենք դիմում՝ ՍԴ-ին»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով «Մարտի 1»-ի գործին:

Նրա խոսքով՝ եթե ՍԴ-ն բավարարի Դատախազության դիմումը, ապա հնարավորություն կստեղծվի վերաորակելու այդ գործով ամբաստանյալների արարքները, և հնարավորություն կլինի շարունակելու դատաքննությունը, հիմնավորելու ապացույցները, և արդյունքում՝ կկայացվի համապատասխան դատական ակտ:

«Եթե մեր դիմումը չի բավարարվում, ՍԴ-ն գտնում է, որ վերաորակման հնարավորություններ չի տալիս, ապա իմ ասած իրավական ճանապարհով չենք կարող գնալ»,- նշեց դատախազը:

Դավթյանը հիշեցրեց, որ «Մարտի 1»-ի քրեական գործից նաև անջատված մաս կա, որը դեռ նախաքննության փուլում է: «Այն իր մեջ ներառում է ոչ միայն անձանց սպանությունների վերաբերյալ հատվածներ, այլև այդ գործընթացին առնչված բազում այլ հանցավոր դրսևորումներ: Եթե դրա քննության արդյունքում կպարզվի, այդ թվում՝ երեկ եղած ամբաստանյալների կողմից այլ հանցավոր դրսևորում, ուրեմն մինչդատական վարույթի գործով նրանց նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի»,- ասաց Դավթյանը:

Թիվ 1

Recent Posts

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

14 minutes ago

​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան

Միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը գրել է. Ըստ նախագահ Տրամպի հայտարարության, որի հիման…

34 minutes ago

Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում

2026 թ․ փետրվարի 17-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և…

54 minutes ago

Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Երևանում փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի…

2 hours ago

Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր հարթակներում…

2 hours ago

Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներից հետո գոյացած փոսերին։ «2025-ին…

2 hours ago