Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանից հիասթափվածները փնտրելու են նրա ավելի լավ տեսակը, ոչ թե հակապատկերը. և այդ տեսակը նշմարվում է. քաղաքագետ

3 օրից՝ մայիսի 3-ին Ազգային ժողովում տեղի կունենա վարչապետի ընտրության հարցի քննարկում: Եթե պահպանվեն քաղաքական պայմանավորվածությունները, ապա ԱԺ-ն վարչապետ չի ընտրի:

Սա նշանակում է, որ գնալով մոտենում ենք խորհրդարանի լուծարմանը եւ արտահերթ ընտրությունների փուլին: Իսկ որքան մոտենում ենք, այնքան ավելի հստակ է ուրվագծվում այն ընտրապայքարը, որին ականատես ենք լինելու շուտով: Երեկ հայտնի դարձավ, որ 2018-ին համաժողովրդական շարժման միջոցով մերժված եւ իշխանությունից հեռացված իշխանությունը՝ ՀՀԿ-ն որոշել է մասնակցել ընտրություններին, եվ ոչ ավել, ոչ պակաս՝ նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիքի» հետ միասին: Մամուլում տեղեկություններ կան նաեւ, որ ընտրություններին մասնակցելու է Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՅԴ-ի ու մեկ այլ ուժի հետ դաշինքով: Չնայած նախկինների այս ակտիվացմանը՝ ընտրապայքարին մասնակցելու հայտ են ներկայացրել նաեւ բոլորովին վերջերս ստեղծված կուսակցություններ:

Քաղաքական ուժերի շանսերի մասին «ՀԺ»-ն զրուցել է քաղաքագետ Վիգեն Խաչատրյանի հետ.

– Պարոն Խաչատրյան, հունիսի 20-ին նախատեսված ընտրություններին ընդառաջ նշմարվում են առաջին դաշինքները: Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ն ու «Հայրենիքը» որոշել են միասին մասնակցել ընտրություններին: Խնդրում եմ ձեր կարծիքն այս մասին՝ մանավանդ որ Վանեցյանը մեկ տարի առաջ մերժում էր նախկինների վերադարձը՝ ասելով, որ դա ինքը թույլ չի տա, իսկ Սերժ Սարգսյանը վերջերս իր հարցազրույցներից մեկում բացառել էր այս իշխանության կազմակերպած ընտրություններին մասնակցությունը:

– Ամեն ինչ բացահայտ է, կարծում եմ մեկնաբանելու շատ բան չկա: Կարելի է ասել, որ Վանեցյանը բացահայտվեց:

– Ինչպե՞ս եք գնահատում այս դաշինքի շանսերը, կանցնե՞ն խորհրդարան:

– Ի սկզբանե համարում եմ տապալված այս դաշինքը: Ես կարծում եմ, որ չափազանց քիչ ժամանակ է անցել, որ հանրությունը մոռանա, թե ինչ է իրենից ներկայացնում ՀՀԿ-ն եւ առավել եւս թարմ է հանրության հիշողությունը Վանեցյանի մասին, որի վերաբերյալ դուք կարծեմ ակնարկեցիք որոշ երեւույթներ: Այնպես որ չեմ կարծում, որ այս միությունը վստահություն կներշնչի հասարակության մոտ:

– Այդ դեպքում, ինչո՞ւ, օրինակ, Սերժ Սարգսյանը որոշեց մասնակցել ընտրություններին:

– Ակնհայտ է, որ այն բոլոր անձերն ու քաղաքական ուժերը, որոնք մեր ենթադրությամբ ձգտում են ռեւանշի՝ այսինքն հին համակարգը վերականգնելու, նրանք գործելու են լայն ճակատով եւ չեն էլ թաքցնում, որ իրենց նպատակը Նիկոլ Փաշինյանից իշխանությունը վերցնելն է, զավթելը: Հետեւաբար նրանք լայն ճակատով նախապատրաստվում են նաեւ կեղծիքների, շատ մասնակիցներով ենթադրում են ունենալ շատ հանձնաժողովի անդամներ, շատ վերահսկողներ, բայց այդ ամենի նպատակը կեղծելն է, ոչ թե արդար արդյունք ունենալը: Նրանք ուզում են վերջ տալ ժողովրդի իշխանությանը Հայաստանում եւ նորից վերադառնալ ամենաթողությանը:

Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուրում։

Թիվ 1

Recent Posts

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

14 minutes ago

​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան

Միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը գրել է. Ըստ նախագահ Տրամպի հայտարարության, որի հիման…

34 minutes ago

Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում

2026 թ․ փետրվարի 17-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և…

54 minutes ago

Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Երևանում փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի…

2 hours ago

Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր հարթակներում…

2 hours ago

Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներից հետո գոյացած փոսերին։ «2025-ին…

2 hours ago