

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական գործին, ասաց.
«Այդ քրեական գործում տասնյակ հազարներով ընդգրկված անձինք կան, այսինքն՝ հազարավոր հարցաքննություններ են իրականացվել, տասնյակ անձանց նկատմամբ հետապնդումներ են իրականացվել, պետք է ամբողջացվեն քննության տվյալները, վերջում տրվի քրեաիրավական համարժեք գնահատական»,- նշեց Դավթյանը:
Հիշեցնենք՝ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Գագիկ Ծառուկյանը 2020 թ. քրեական գործի շրջանակներում կալանավորվել էր, այնուհետև Ծառուկյանի խափանման միջոցը փոխվեց, և նա ազատ արձակվեց:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…