Քաղաքականություն
03.05.2021

Ոչ մի միջադեպ, հայհոյանքներ, բարձր գոռոցներ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում չեն եղել. Վ. Ալեքսանյան

Ոչ մի միջադեպ, հայհոյանքներ, բարձր գոռոցներ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում չեն եղել. Վ. Ալեքսանյան

ՀԺ | Կատարյալ հիմարություն է, աբսուրդ, ինչ-որ մեկի հիվանդ երեւակայության արգասիք. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող, ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսպես արձագանքեց կայքերից մեկի հրապարակմանը, ըստ որի ՔՊ գրասենյակում ծեծկռտուք է տեղի ունեցել ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, պատգամավոր Հրաչյա Հակոբյանի եւ այլ ՔՊ-ականների մասնակցությամբ: 

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այս օրերին նախընտրական պատրաստողական աշխատանքներ են ընթանում, դրա հետ կապված անընդհատ օրական հարյուրավոր մարդիկ են գալիս կուսակցության գրասենյակ եւ գնում, ոչ մի միջադեպ, հայհոյանքներ, բարձր գոռոցներ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում չեն եղել, եղել են մի շարք աշխատանքային հանդիպումներ»,- ընդգծեց Ալեքսանյանը: 

«ՀԺ»-ի և Ալեքսանյանի հարցուպատասխանը՝ ստորեւ. 

– Պարոն Ալեքսանյան, Սասուն Միքայելյանը գրասենյակում այսօր եղե՞լ է, որեւէ նիստի մասնակցե՞լ է: 

– Այո, այո, Սասուն Միքայելյանը եղել է գրասնեյակում՝ ՔՊ Կոտայքի մարզի այլ ներկայացուցիչների հետ, այլ մարզերի, Երեւանի վարչական շրջանների ներկայացուցիչներ եւս եղել են: Կուսակցությունը լրիվ, ամբողջ ծավալով լծված է նախընտրական աշխատանքներին:

– Բայց նրա եւ Պապիկյանի մասնակցությամբ որեւէ միջադեպ, հայհոյանք, կռիվ չի՞ ղել: 

– Բացարձակապես, բա-ցար-ձա-կապես: Ընդհանրապես ՔՊ ներսում որեւէ առճակատում, բախում, նմանատիպ բաներ չկան, որքան էլ որ դա տխրեցնի մի շարք լրատվամիջոցների:

– Իսկ ի՞նչն է, ըստ ձեզ, նման հրապարակումների հիմք տվել:

– Ցանկությունը, ենթադրում եմ այդ հրապարակումն անողները, գուցեեւ պատվիրողները շատ կցանկանային, որ նման բաներ տեղի ունենային:

ՀԺ-ն փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ Միքայելյանից եւ Պապիկյանից, սակայն չհաջողվեց կապ հաստատել նրանց հետ:

Լրահոս
Սանոսյանը «Հայաէրոնավիգացիա»-ի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
18:25
Սանոսյանը «Հայաէրոնավիգացիա»-ի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
ԼՂ նախկին պաշտոնյաների կալանքի ժամկետը երկարաձգվել է
18:20
ԼՂ նախկին պաշտոնյաների կալանքի ժամկետը երկարաձգվել է
Աշխարհի բնակչության առնվազն 2,2 միլիարդը տեսողական խնդիրներ ունի
18:01
Աշխարհի բնակչության առնվազն 2,2 միլիարդը տեսողական խնդիրներ ունի
Կապրենք, կտեսնենք․ Ռոբերտ Քոչարյանը՝ իր հնարավոր կալանավորման մասին
17:56
Կապրենք, կտեսնենք․ Ռոբերտ Քոչարյանը՝ իր հնարավոր կալանավորման մասին
Արմեն Գրիգորյանը կմեկնի Պրահա և Բեռլին
17:46
Արմեն Գրիգորյանը կմեկնի Պրահա և Բեռլին
236 մլն եվրո՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար
17:36
236 մլն եվրո՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար
Գերասիմ Վարդանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով
17:31
Գերասիմ Վարդանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով
Շների համար առանձնացված զբոսայգիների թիվն ավելանում է
17:24
Շների համար առանձնացված զբոսայգիների թիվն ավելանում է
Հայ-տաջիկական հարաբերությունները հիմնված են դարավոր բարեկամության վրա. Սիմոնյան
17:14
Հայ-տաջիկական հարաբերությունները հիմնված են դարավոր բարեկամության վրա. Սիմոնյան
Ինչ պետք է իմանալ ԵԱՏՄ երկրներից ՀՀ ապրանքներ տեղափոխելիս
17:10
Ինչ պետք է իմանալ ԵԱՏՄ երկրներից ՀՀ ապրանքներ տեղափոխելիս
«Քննիչ հանձնաժողովը չենք տորպեդահարել». Ծովինար Վարդանյան
17:03
«Քննիչ հանձնաժողովը չենք տորպեդահարել». Ծովինար Վարդանյան
«Հըզբոլլահի» առաջնորդը ծանր վիրավորվել է
16:59
«Հըզբոլլահի» առաջնորդը ծանր վիրավորվել է
Ֆասթ Բանկը մեկնարկում է դրամային, դոլարային և եվրոյով նոր պարտատոմսերի տեղաբաշխումը
16:55
Ֆասթ Բանկը մեկնարկում է դրամային, դոլարային և եվրոյով նոր պարտատոմսերի տեղաբաշխումը
Իսրայելը դեռ որոշում չի կայացրել
16:27
Իսրայելը դեռ որոշում չի կայացրել
ԱԳՆ-ն դատապարտել է Լիբանանում ՄԱԿ-ի ներկայացուցչության վրա հարձակումը
16:13
ԱԳՆ-ն դատապարտել է Լիբանանում ՄԱԿ-ի ներկայացուցչության վրա հարձակումը