Ժողովուրդը հասկանում է, որ նրանց վերադարձը այս երկրի վերջնական կործանում է նշանակում | Սեդա Սաֆարյան
Թիվ 1 Ստուդիա | Փաստաբան ՍԵԴԱ ՍԱՖԱՐՅԱՆ
Այս ընտրությունները հեղափոխությունից հետո տեղի ունեցած ընտրությունների շարունակությունն են և վերուղղելու, վերանայելու հնարավորություն են ընձեռնել։
Ժողովուրդը գիտի, թե Ռոբերտ Քոչարյանի տարիներն ինչ տարիներ են եղել․ դրանք բռնապետության, ժողովրդավարությունը ոչնչացնելու տարիներ էին․ ժողովրդին այսքան վատություն արած մարդը հանկարծ որոշում է, որ ինքը կարող է գալ իշխանության․ նա չի կարող գալ իշխանության։
Այդ անհանգստությունը կա, որ իրենք չեն գալիս օրինական ճանապարհով ընտրվելու․ որ իրենք ինչ-որ բան անելու են․ այդ ինչ-որ բանն անելուց խուսափելու լավագույն եղանակը բոլոր ուժերի մոբիլիզացումն է և ընտրության օրինականությունը ապահովելը։
Ես գիտեմ ճիշտ ճանապարհը և այդ ճանապարհը կարծում եմ արդյունավետ կլինի ժողովրդի համար։