Քաղաքականություն

Ես այս դատավարությունը վերածելու եմ «դիմիտրովյան դատավարության», սա այն դատն է, երբ մեղադրվողը դառնում է մեղադրող․ Արամ Մանուկյան

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Արամ Մանուկյանի այսօրվա նիստում ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն իր ելույթի սկզբում նշեց, որ երբ հայց ներկայացվեց, ինքն այն ժամանակ հայտարարություն արեց, որ Ռոբերտ Քոչարյանը կոպիտ սխալ թույլ տվեց՝ դատարան մտնելով, որովհետև իրեն հնարավորություն  տվեց ներկայացնելու, ասելու այն ամենը ինչն ինքն ասել է և ավելին քան ասել է։

Արամ Մանուկյանը նշեց, որ ինքը եկել է դատավորին օգնելու,որպեսզի դատավորի անաչառությունը բարձրանա, ինֆորմացվածությունը բարձրանա և դատավորի՝ ամբողջ պատկերը տեսնելու հնարավորությունը բարձրանա, որ արդար վճիռ կայացնի։

«Ես  իմ անձի հետ վախենալու բան չունեմ։ Իմ խնդիրը շատ կարևոր է, և այս առումով ձեր ուսերին շատ ծանր բեռ է դրված։ Սա սովորական գործ չէ, սա լրջագույն գործ է, որը հանրային հնչեղություն ունի, որը կարող է դասագիրք մտնել։ Եվ այս առումով չգիտեմ դուք զգո՞ւմ եք այդ բեռը, թե ոչ, բայց ես վստահեցնում եմ ձեզ, որ ձեր վճռից շատ բան է կախված։ Ես չեմ ներկայացնելու ձեզ ոչինչ իմ կարծիքներից, ես ձեզ ներկայացնելու եմ միայն փաստական տվյալներ, միայն ելույթներ, փաստաղթղթեր, հայտնի մարդկանց ասույթներ  որոնք ինձանից դուրս են ասել։ Ձեզ կներկայացնեմ այն դաշտը որտեղ ես խոսել եմ։ Ես Ռոբերտ Քոչարյանին վիրավորելու, զրպարտելու բացարձակ մոտիվացիան չեմ ունեցել և չունեմ։ Ավելին ասեմ, մենք 1988-ից միասին ենք շատ բաներ սկսել, միասին ենք շատ գործեր արել, երբ 1989 թվականին  ինքն առաջին անգամ ընտրվեց Սովետական Հայաստանի պառլամենտի անդամ, Վանաձորից է ընտրվել, որտեղից ես մի քանի անագամ պատգամավոր եմ ընտրվել։ Մեր ամբողջ կուսակցությունը, ամբողջ հասարակությանը ներգրավել ենք Ռոբերտ Քոչարյանին ընտրելու համար։ Ինքը այդ ժամանակ համարվում էր Ղարաբաղի հերոսը։ Եվ մենք երկար ընկերություն ենք արել։ Իմ բոլոր հայտարարությունները վերաբերում են միայն նրա պաշտոնավարման տարիներին, այն ինչ որ գնահատված է , ինչ որ դեռ գնահատվելու է»,-ասաց Արամ Մանուկյանը։

Տեսանյութը՝ Civic.am-ի։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

10 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

10 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

10 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

10 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

11 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

11 hours ago