

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերով հանձնաժողովի անդամ, կոնգրեսական Ադամ Շիֆն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Բաքվում 19 հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց սպանությանն ու ներկայում Բաքվի բանտերում գտնվող մյուս գերիների հալածանքներին, կտտանքներին:
«Մինչ մենք աշխատում ենք ռազմագերիների շուտափույթ ազատ արձակմանը հասնելու ուղղությամբ, Միացյալ Նահանգները պետք է կոշտ պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին և բոլոր նրանց, որոնք կատարել են այս հանցագործությունները: Հարիկավոր է դադարեցնել քաղաքականությունը, որը թույլ է տվել, որ ԱՄՆ ռազմական օգնությունը հասնի Բաքվի ռեժիմին: Մենք չենք կարող նստել ձեռքներս ծալած, երբ հանցագործություններ են կատարվում Հայաստանի և Արցախի ժողովրդի դեմ:
Սրտի ցավ եմ ապրում 19 տղամարդկանց և կանանց համար, նրանց սիրելիների և ողջ հայկական համայնքի համար: Ես մշտապես կանգնած եմ լինելու նրանց կողքին՝ շարունակելով պայքարել Արցախի անկախության և խաղաղության հասնելու համար»,-գրել է կոնգրեսկանը:
Նա հավելել է, որ նշվածները Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և միջազգային օրենքի կոպիտ խախտման փաստերեն, որն անպատասխան չպետք է թողնի ԱՄՆ-ը:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…