Լրահոս 24/7

Այսօր Հայաստան է ժամանելու Սերգեյ Լավրովը

Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 5-ին կժամանի Հայաստան, իսկ հաջորդ օրը հանդիպումներ կունենա Հայաստանի ղեկավարության հետ, մայիսի 10-11-ին էլ Բաքու կայցելի:

Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային:

Նշվում է, որ մայիսի 6-ին նախատեսված են հանդիպումներ Հայաստանի քաղաքական ղեկավարության, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: 

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ շփումների ընթացքում նախատեսվում է «մանրակրկիտ քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ»: Բայց բանակցությունների գերակա թեման կլինի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ առկա համաձայնագրերի իրականացումը:

«Առաջնահերթ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ. Նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունների իրականացման գործնական ասպեկտներին», – ասել է Զախարովան:

Միաժամանակ,  ТАСС-ը հիշեցրել է, որ հայկական կողմը պնդում է՝ Բաքուն չի պահպանում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ութերորդ հոդվածի դրույթները `ռազմագերիների, պատանդների և այլ ձերբակալվածների փոխանակման մասին: Երեւանն արդեն բազմիցս հայտնել է, որ տվյալ հարցը համարում է Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի իրագործման առանցքային խնդիրներից մեկը: Ըստ լրատվամիջոցի, հավանաբար, այս թեման կրկին կբարձրացվի Երեւանում Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի հանդիպումների ժամանակ:

Թիվ 1

Recent Posts

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

14 minutes ago

​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան

Միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը գրել է. Ըստ նախագահ Տրամպի հայտարարության, որի հիման…

34 minutes ago

Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում

2026 թ․ փետրվարի 17-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և…

54 minutes ago

Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Երևանում փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի…

2 hours ago

Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր հարթակներում…

2 hours ago

Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներից հետո գոյացած փոսերին։ «2025-ին…

2 hours ago