Քաղաքականություն

«Իմ քայլը» լքած Աննա Գրիգորյանը միանում է «Վերածնվող Հայաստան» կուսակցությանը

«Որոշել եմ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Վերծնվող Հայաստան» կուսակցության հետ». այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Աննա Գրիգորյանը:

Հարցին՝ իր կարծիքով կուսակցությունը շանսեր ունի՞ խորհրդարան անցնելու, Գրիգորյանը շեշտեց՝ լավ աշխատանքի արդյունքում շանսեր ունեն:

Լրագրողների պնդմամբ՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դաշինք  է կազմելու Ռոբերտ Քոչարյանի հետ, և հարցին՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ նա լինելու է դաշինքի երրորդ համարը, Աննա Գրիգորյանը նշեց, որ դեռևս վերջնական որոշում չկա.

«Այս պահին կան կոնսուլտացիաներ: Առնվազն տարօրինակ է, որ այդպիսի պնդում կարելի է անել: Եթե վերջնական որոշում լինի, առաջիկայում հայտարարություն կլինի»:

Գրիգորյանը նշեց, որ ինքը չի եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, առաջադրվել է «Իմ քայլ»-ի ցուցակով, 2018 թվականի դեկտեմբերի 9-ից հետո ոչ մի կապ չի ունեցել քաղաքական թիմի հետ:

«Այստեղ եմ հայտնվել, որովհետև սյունեցիները ինձ ձայներ են տվել: Հետևաբար ինձ ասել, որ ես եղել եմ այս թիմի մաս, ճիշտ չէ»,-ասաց Գրիգորյանը:

Թիվ 1

Recent Posts

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

13 minutes ago

​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան

Միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը գրել է. Ըստ նախագահ Տրամպի հայտարարության, որի հիման…

33 minutes ago

Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում

2026 թ․ փետրվարի 17-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և…

52 minutes ago

Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Երևանում փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի…

2 hours ago

Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր հարթակներում…

2 hours ago

Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներից հետո գոյացած փոսերին։ «2025-ին…

2 hours ago