Բնապահպանություն
05.05.2021

Շրջակա միջավայրի կառավարման ոլորտի մարտահրավերները պահանջում են միջազգային համագործակցության ընդարձակում. Պետրոսյան

Շրջակա միջավայրի կառավարման ոլորտի մարտահրավերները պահանջում են միջազգային համագործակցության ընդարձակում. Պետրոսյան

Պաշտոնապես մեկնարկեց Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ և Չեխիայի Հանրապետության ու Ֆինլանդիայի կոնսորցիումի կողմից իրականացվող «Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը եվրոպական չափանիշներին համապատասխան» Թվինինգ ծրագիրը։ 

Այսօր շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը, նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը մասնակցել են Թվինինգ ծրագրի պաշտոնական մեկնարկային առցանց հանդիպմանը։ Նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն հանդես է եկել բացման ելույթով։ 

Ողջունելով գործընկերներին «Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը եվրոպական չափանիշներին համապատասխան» Թվինինգ ծրագրի մեկնարկային միջոցառմանը՝ նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Եվրամիության պատվիրակությանը շարունակական աջակցության և արդյունավետ համագործակցության համար։ 

«Կարևորելով ԵՄ Թվինինգ գործիքի շրջանակներում հաստատված փոխգործակցությունը՝ վստահ եմ, որ այս Ծրագիրն էապես կաջակցի եվրոպական առաջադեմ ստանդարտների համապատասխանեցմանը շրջակա միջավայրի կառավարման ոլորտում»,- նշել է նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը։ 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որդեգրել է շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների համալիր պահպանությանն ուղղված քաղաքականություն՝ առաջնահերթ ուղղությունների շարքում ներառելով բնության հատուկ պահպանվող տարածքների հզորացումը, կենսաբազմազանության պահպանությունը և կենսաանվտանգության ապահովումը։

Քանի որ շրջակա միջավայրի կառավարման ոլորտում առկա մարտահրավերները այլևս վերազգային բնույթ են կրում, ուստի դրանց հասցեագրումը ևս պահանջում է միջազգային համագործակցության ընդարձակում և ջանքերի միատեղում գլոբալ մակարդակում։ Այս համատեքստում նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել Չեխիայի և Ֆինլանդիայի առաջադեմ փորձը շրջակա միջավայրի կառավարման, մասնավորապես կենսաբազմազանության և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանութան և արդյունավետ կառավարման գործում։ 

«Վստահ եմ, որ միավորելով այս կոնսորցիումի փորձառությունը, ռեսուրսները և գիտելիքները՝ հնարավոր կլինի ապահովել Թվինինգ ծրագրի արդյունավետ իրականցումը՝ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզով նախանշված գործողությունների իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով։ Այս համագործակցությունը նաև լավ հնարավորություն է կայուն զարգացման սկզբունքների համատեքստում կիսելու Եվրոպական միության՝ ոլորտում ձեռք բերած նվաճումները և արժեքները»,- ելույթը եզրափակել է նախարարի պաշտոնակատարը։

Լրահոս
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հունաստանի աջակցությունը Հայաստանի բարեփոխումների գործընթացին
15:11
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հունաստանի աջակցությունը Հայաստանի բարեփոխումների գործընթացին
ԱՄԷ-ն Իրանի հարձակումներից հետո կառուցում է առևտրային և էներգետիկ այլընտրանքային ուղիներ
15:07
ԱՄԷ-ն Իրանի հարձակումներից հետո կառուցում է առևտրային և էներգետիկ այլընտրանքային ուղիներ
Պեսկովը՝ Փաշինյան-Պուտին սպասվող հանդիպման օրակարգի մասին
14:42
Պեսկովը՝ Փաշինյան-Պուտին սպասվող հանդիպման օրակարգի մասին
Գևորգ Պապոյանը գործուղվել է ԱՄԷ
14:23
Գևորգ Պապոյանը գործուղվել է ԱՄԷ
«Խստորեն դատապարտում ենք Հովհաննավանքում վերջին շրջանում տեղ գտնող մտահոգիչ երևույթը». Մայր Աթոռ
13:58
«Խստորեն դատապարտում ենք Հովհաննավանքում վերջին շրջանում տեղ գտնող մտահոգիչ երևույթը». Մայր Աթոռ
«Եթե հազվագյուտ հողային մետաղներ չտաս՝ մաքսատուրքեր կսահմանենք»՝ դա մերը չէ. Լավրով
13:35
«Եթե հազվագյուտ հողային մետաղներ չտաս՝ մաքսատուրքեր կսահմանենք»՝ դա մերը չէ. Լավրով
Ահա եւ վերջ, ես հրաժարվեցի ՀՀ անձնագրից․ Նորատ Տեր-Գրիգորյանց
13:09
Ահա եւ վերջ, ես հրաժարվեցի ՀՀ անձնագրից․ Նորատ Տեր-Գրիգորյանց
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աշոցք բնակավայրում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքը. վարչապետ
12:53
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աշոցք բնակավայրում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքը. վարչապետ
Կարևորվել է ՀՀ-ի և Շվեյցարիայի միջև ձևավորված հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը
12:34
Կարևորվել է ՀՀ-ի և Շվեյցարիայի միջև ձևավորված հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը
Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի. Հարություն Հարությունյան
12:14
Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի. Հարություն Հարությունյան
Հայ և թուրք գործարարները քննարկել են առևտրի, ներդրումների հնարավորությունները
12:01
Հայ և թուրք գործարարները քննարկել են առևտրի, ներդրումների հնարավորությունները
2027-ից կուժեղանա առցանց խաղային գործունեության պետական վերահսկողությունը
11:48
2027-ից կուժեղանա առցանց խաղային գործունեության պետական վերահսկողությունը
Իրանը մտադիր է Հորմուզի նեղուցից դուրս սահմանափակ մուտքի գոտի հայտարարել
11:31
Իրանը մտադիր է Հորմուզի նեղուցից դուրս սահմանափակ մուտքի գոտի հայտարարել
«Պետք է համախմբվել և մերժել բոլորին»․ Էդմոն Մարուքյան
11:12
«Պետք է համախմբվել և մերժել բոլորին»․ Էդմոն Մարուքյան
Բյուրեղավանից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի
11:08
Բյուրեղավանից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի