

ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը:
Արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանի խոսքով՝ նախագծով նախատեսվում է համաներում հայտարարել օրենքը ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափած և ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ:
Նոր փոփոխությամբ համաներումը չի կիրառվելու վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ, այսինքն՝ 2020-ի սեպտեմբերի 27-ին հայտարարված զորակոչից խուսափած անձանց նկատմամբ: Ըստ այդմ՝ օրենքի նախագծի անվանումից հանվել է «….վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու…» նախադասությունը:
Համաներումը, ըստ փոխնախարարի, չի կիրառվի նախագահի կողմից ներում շնորհելուց կամ համաներումից հետո կատարված 327-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով նախատեսված հանցանքի դեպքում:
Համաներումը կկիրառվի նաև այն անձանց նկատմամբ, որոնք հանցագործությունների կամ դատավճիռների համակցության կանոններով կարող են մեղադրվել, մեղադրվում կամ դատապարտվել են նաև ՀՀ քրեական օրենսգրքի այլ հոդվածով:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիները օրենքի ընդունումից հետո 7-ամսյա ժամկետում կարող են վերադառնալ Հայաստան և մասնակից լինել մեր երկրի խնդիրների լուծմանը:
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…
Միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը գրել է. Ըստ նախագահ Տրամպի հայտարարության, որի հիման…
2026 թ․ փետրվարի 17-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և…
Երևանում փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր հարթակներում…
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներից հետո գոյացած փոսերին։ «2025-ին…