Սյունիքի նախկին մարզպետ, նախկին ՀՀԿ-ական Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստանը», որի համագումարը տեղի ունեցավ երեկ, հայտարարությամբ է հանդես եկել:
Հայտարարությունում նշվում է, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշում է կայացրել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Հայ հեղափոխական դաշնակցության» հետ նախընտրական դաշինքով, որը կգլխավորի Ռոբերտ Քոչարյանը:
Հիշեցնենք, որ մամուլում այս մասին վաղուց գրվում էր: