Քաղաքականություն

Ուզում ես միանաս, դառնաս վիշապի երրորդ գլո՞ւխ, միանում ես, որ դառնաս ավազակապե՞տ. Մարտի 1-ի զոհի հայրը՝ Տեր-Պետրոսյանին

«Ես շոկի մեջ եմ, չեմ պատկերացնում՝ ոնց կարող էր առաջին նախագահը գնար այսպիսի քայլի եւ Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին ասեր՝ եկեք միանանք, Հայաստանը փրկենք». ՀԺ-ի հետ զրույցում անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա հրապարակային հայտարարությանը, որով նա Սերժ Սարգսյանին առաջարկում էր ընտրություններին մասնակցել Ազգային համաձայնություն դաշինքով՝ ասաց Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:

Վերջինս վիրավորված է այն փաստից, որ իր որդին եւ մյուսները, մասնակից լինելով Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանը, 2008-ին զոհվեցին հանուն Հայաստանի ազատագրման, սակայն Տեր-Պետրոսյանն այսօր ուզում է այդ նույն Հայաստանը փրկել նրանց հետ, ովքեր կանգնած էին այդ սպանությունների հետեւում:  

«Ու պատկերացնո՞ւմ եք՝ դրան ի պատասխան՝ մերժեց ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը: Ումի՞ց էիր փրկում, ի՞նչ ես փրկում: Դու ոնց ես նայելու Մարտի 1-ի զոհերի ծնողների աչքերին, ի՞նչ ես ասելու: Ուրեմն ֆա՞րս էր էդ ամեն ինչը 2008 թվականին, դրանց դեմ պայքարը ֆա՞րս էր: Քո կողքին ենք եղել 10 տարի, Լեւոն Տեր-Պետրոսյան, չդավաճանեցինք քեզ, բայց դու մեկ օրում ամեն ինչ փչացրիր, դավաճանեցիր իմ զոհված էրեխուն»,- նկատեց նա:

Սարգիս Քլոյանը հիշում է, թե ինչպես էր նախկինում հանրահավաքների ժամանակ Տեր-Պետրոսյանը անվանում Քոչարյանին ու Սարգսյանին:

«Ուզում է միանալ Ռոբերտ Քոչարյանի հետ, որին անվանում էր ավազակապետ, գիտե՞ք՝ ինչ էր անվանում, ասում էր՝ վիշապի գլուխներ են Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը: Ի՞նչ է՝ ուզում ես միանաս, դառնաս երրորդ գլո՞ւխ, դու միանում ես, որ դառնաս ավազակապե՞տ: Դու քննադատում էիր, ասում էիր՝ սելջուկ-թուրքեր, լավ, ինչի՞ համար դու քեզ ստորացրեցիր, ինչի՞ համար դու քո պատիվը խայտառակեցիր: Սեյրան Սարոյանը կասեր՝ լավ, դու գրագետ մարդ, դու կրթված մարդ, նախագահ մարդ, դու ճանաչված մարդ, ինչի՞ դու քեզ խայտառակեցիր»,- հռետորական հարց է բարձրացնում Մարտի 1-ի զոհի հայրը:

Քլոյանին տեղեկացրինք, որ Տեր-Պետրոսյանի համակիրները, իր կողքի մարդիկ նրա երեկվա հայտարարությունը մեկնաբանում են այլ կերպ՝ ասելով, որ մյուսները սխալ են հասկացել: Ըստ նրանց՝ առաջին նախագահը ոչ թե ուզում է միանալ Քոչարյանին ու Սարգսյանին, այլ ուզում է նախկին նախագահներին, Նիկոլ Փաշինյանին հեռացնել քաղաքականությունից, որ առաջին պլան գան նոր, երիտասարդ ուժեր:

«Ես չեմ կարող ասել՝ իրենք ինչ են մեկնաբանում, ես էդպես եմ հասկացել: Եթե հիշում եք, մարտին Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել էր նախկին նախագահներին՝ Ղարաբաղի հարցը քննարկելու: Լավ, եթե նրանք մտահոգված են Հայաստանի եւ Ղարաբաղի համար, ի՞նչ է մեզ պետք, մե՜ծ գումար: Թող ասեր՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, գրպաններդ դատարկեք, օֆշորներից գումարներդ բերեք, եթե մտահոգված եք Հայաստանի համար, 10 միլիարդ բերեք, դրեք Հայաստանի բյուջեն, զենք ու զինամթերք առնենք, բանակը հզորացնենք, կորցրած հողերը հետ բերենք: Ասե՞լ է նման բան, չի ասել, եթե չի ասել, ինչի՞ համար էր հանդիպում, դատարկ գրպանով ի՞նչ էր քննարկում: Չգիտեմ՝ ինչ ասեմ, բոլորս՝ զոհվածների ծնողները, շատ վատ վիճակի մեջ ենք»,- պատասխանեց Քլոյանը:

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

32 minutes ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

3 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

6 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

7 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

8 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

8 hours ago