Քաղաքականություն

Գործադիրն առաջարկում է ցեմենտի ներմուծման համար սահմանել 25 հազար, կլինկերի՝ 9 հազար դրամ տուրք

ՀՀ ազգային ժողովը քննարկում է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է 1 տոննա ցեմենտի ներմուծման համար սահմանել 25 հազար դրամ տուրք, կլինկերի ներմուծման համար՝ 9 հազար դրամ, սակայն գործադիրը առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում պատրաստ է ԱԺ առաջարկով փոփոխություն կատարել այս թվերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն Աժ նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:

Քերոբյանի խոսքով՝ նախագիծը վերաբերում է ցեմենետի և կլինկերի ներմուծումը  կանոնակարգելուն և ըստ էության լիցենզավորվող գործունեություն դարձնելուն ու որոշակի տուրքով հարկելուն:

«Նախագիծն ուղղված է նրան, որ Հայաստանի տնտեսական պոտենցիալը հնարավորինս պահպանվի, և Հայաստանի երկու ցեմենտի գործարաններն աշխատեն: Այս առաջարկը, սակայն, չի ընդունվել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից: Եվ նախարարությունը համաձայնել է առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում ներկայացնել այն տարբերակը, որը հանձնաժողովի առաջարկն է: Կարելի  է ասել՝ այն առաջարկը, որը գործել է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը՝ փոքր ճշգրտմամբ, մի փոքր կավելանա կլինկերի ներմուծման տուրքը»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

Կառավարության ներկայացրած նախագծով առաջարկվում է 25 հազար դրամ տուրքի չափ սահմանել ցեմենտի և 9 հազար դրամ՝ կլինկերի համար: 

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ 2018-ից Իրանում որոշակի տնտեսական իրողությունների փոփոխման հետևանքով ցեմենտը էժանացել էր ու մի քանի անգամ ավելի ցածր կազմել՝ քան Հայաստանում արտադրվողը: Արդյունքում իրանական ցեմենտը մեծ թափով սկսել էր ներմուծվել Հայաստան: Դրան զուգահեռ գործարարները հասկացել էին, որ կարելի է բերել ցեմենտի հումք՝ կլինկեր և դրանով տեղում արտադրել ցեմենտ: Եվ տեղական 2 արտադրողներին պաշտպանելու նպատակով կառավարությունն առաջարկել էր պետական տուրք սահմանել ներկրվող ցեմենտի և կլինկերի համար: Սակայն հետագայում նախագիծը փոփոխվել էր, և 14 հազար դրամ տուրք էր սահմանվել ցեմենտի ներմուծման համար, իսկ կլինկերի համար տուրք չէր սահմանվել: «Այ հենց այս որոշումն էր, որի մասին մեր որոշ գործընկերներ ասում էին, որ բերելու է տեղական ցեմենտի կործանմանը: Հիմա այդ մեխանիզմը պահպանվեց մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը: Դեկտեմբերի 28-ին ԱԺ-ում արտահերթ նիստում նախատեսվում էր ևս 6 ամսով այդ «14 հազար և 0 դրամ ռեժիմը» երկարացնել, բայց բավարար թվով ձայներ չհավաքվեցին, և նախագիծը չանցավ: Եվ փաստացի ստացվեց, որ այս տարվա սկզբից և՛ ցեմենտ, և՛ կլինկեր կարելի է ներմուծել առանց տուրքի: Տեղական արտադրողներին պաշտպանելու համար կառավարության որոշմամբ ուղղակի արգելվեց ցեմենտի և կլինկերի ներմուծումը, հետո կլինկերինը թույլատրվեց»,-ասաց Թունյանը:

Նա նշեց, թե իշխանությանն ասում էին, որ ցեմենտի ներմուծման համար սահմանված 14 հազար դրամ տուրքը քիչ է, իսկ կլինկերի համար տուրք չսահմանելը՝ սխալ, և ներկայացրեց վիճակագրական տվյալներ: Օրենքի ընդունումից հետո «Արարատ ցեմենտի» արտադրությունը 2019 թվականին 443 հազար տոննայից աճել է՝ հասնեով 534 հազար տոննայի: Իսկ «Հրազդան ցեմենտի» արտադրությունն աճել է շուրջ 30 հազար տոննայից մինչև 90 հազար տոննայի, այսինքն՝ եռապատկվել է: Հայաստան ցեմենտի ներմուծումը և կլինկերից ցեմենտի արտադրության ծավալը կրճատվել են: «Այսինքն՝ մեր ընդունած օրենքի արդյունքը եղել է այն, որ տեղական 2 ցեմենտ արտադրող ընկերությունների արտադրության ծավալներն աճել են, ներմուծումը և կլինկերից արտադրվող ցեմենտի ծավալները նվազել»,- ասաց պատգամավորը:

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

43 minutes ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

3 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

6 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

7 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

8 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

9 hours ago