Facebook
12.05.2021

Քաղաքական հայտ ներկայացրած բանդան կազմակերպված մեդիաօպերացիաներ է իրականացնում մեր պետության ներսում. պատգամավոր

Քաղաքական հայտ ներկայացրած բանդան կազմակերպված մեդիաօպերացիաներ է իրականացնում մեր պետության ներսում. պատգամավոր

Կեսօրից սկսած ռոբասերժական թայֆային պատկանող «լրատվական» կոչվածներ, ինչ-որ պալատական երգիչներ ու դերասաններ, մանրածախ գներով ծախված քաղաքական ու հանրային գործիչներ, քաղաքապետիկներ, նախկին մարզպետիկներ, իրար հերթ չտալով, սկսեցին մեդիատեռորի ենթարկել մեր ժողովրդին, Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

Պատգամավորի խոսքով՝ իրականությունն այն է, որ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

«Քաղաքական հայտ ներկայացրած բանդան, օգտվելով այս և նմանատիպ այլ հանգամանքներից, կազմակերպված մեդիաօպերացիաներ է իրականացնում մեր պետության ներսում, մեր ժողովրդի դեմ։ Սկզբում բարոյականության հետ կապ չունեցող Newspress.am կայքը տարածեց տեղեկատվություն կրակոցների, վիրավորների մասին, հետո Hraparak.am-ը տարածեց նոյեմբերի 29-ի նկար՝ նշելով, թե իբր հենց հիմա զորք է տեղափոխվում Սյունիք, սրանց միացան Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը` իրեն պատկանող Para.tv-ով, Գորիսի փոխքաղաքապետիկներ` վիրավորների մասին իրենց ստերով ու էլի բազմաթիվ մեդիառեսուրսներ ու պալատական ծաղրածուներ, որոնք ուղիղ սնվում են ռոբասերժական մնացորդներով։ 

Այս ամենի հերքումից հետո խաղին միացան դաշնակներն իրենց Yerkir.am կոչվածով ու սկսեցին այս անգամ ստեր տարածել Գեղարքունիքում սահմանային լարվածության մասին, ինչը կրկին ամբողջությամբ սուտ էր։ Կարճ ասած` թվարկածս խմբակի անդամները, շատ լավ գիտակցելով, որ հետպատերազմյան շրջանում գտնվում ենք բավականին բարդ իրավիճակում և ունենք մեր պետության առջև ծառացած բազում խնդիրներ, փորձ են անում ստեղծել վախի ու լարվածության մթնոլորտ` քաղաքական դիվիդենտներ շահելու համար։ Բայց այս ամենը քաղաքականության հետ կապ չունի, սա հակապետական գործունեության վառ օրինակ է։

Թվարկածս բոլոր մեդիառեսուրսները, պալատական գործիչները մեր երկրում ծավալում են հակապետական գործունեություն։ Պատերազմի օրերին էլ նույն այս կազմը կատարում էր ադրբեջանա-թուրքական հետախուզության դեր՝ սահմանային իրավիճակի ու զորքերի տեղաշարժի մասին լուրեր տարածելով, իսկ այսօր արդեն ալիևի հետ ձեն-ձենի տված ոտնձգում են մեր պետության, ժողովրդի դեմ։ Ցանկացած նման վարքագիծ պետք է արժանանա ամենախիստ գնահատականին օրենքի և բարոյականություն տեսանկյունից»,- գրել է պատգամավորը:

Լրահոս
Ժանես Նազարյանը Բաքվում 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ
16:57
Ժանես Նազարյանը Բաքվում 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը
16:43
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը
Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ
16:29
Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ
Մեղրու ՀԷԿ-ի իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
16:24
Մեղրու ՀԷԿ-ի իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
Ռուսական շուկան կորցնելը լինելու է կատաստրոֆա. Նաիրա Զոհրաբյան
16:20
Ռուսական շուկան կորցնելը լինելու է կատաստրոֆա. Նաիրա Զոհրաբյան
Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. աշնանը կակտիվացնեն գործիքակազմը. Սարգսյան
15:50
Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. աշնանը կակտիվացնեն գործիքակազմը. Սարգսյան
Բռնություն գործադրած բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն. Կոնջորյան
15:39
Բռնություն գործադրած բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն. Կոնջորյան
Հայաստանում նախատեսվում է ներդնել պետական ծառայողների վարձատրության նոր համակարգ․
15:14
Հայաստանում նախատեսվում է ներդնել պետական ծառայողների վարձատրության նոր համակարգ․
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
15:02
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
Նոր ընդդիմությունը պետք է ձևավորվի որպես արտախորհրդարանական ազդեցիկ ուժ. Աթանեսյան
14:52
Նոր ընդդիմությունը պետք է ձևավորվի որպես արտախորհրդարանական ազդեցիկ ուժ. Աթանեսյան
ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է. Արթուր Խաչատրյան
14:39
ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է. Արթուր Խաչատրյան
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
14:25
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
Առավել շատ վաճառվել են 600 հազար դրամանոց պետհամարանիշերը. ՆԳՆ
14:09
Առավել շատ վաճառվել են 600 հազար դրամանոց պետհամարանիշերը. ՆԳՆ
Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին. Պեսկով
13:55
Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին. Պեսկով
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ