ԹԻՎ 1 ՍՏՈՒԴԻԱ

Սյունիքից ոչ մի միլիմետր, ոչ մի սանտիմետր թշնամուն չի հանձնվել և չի էլ հանձնվելու. Նարեկ Ղահրամանյան

Թիվ 1 Ստուդիա | ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՆԱՐԵԿ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

  • Տարածվող լուրերը՝ կրակոցներ, զոհեր, վիրավորներ, գրոհ․․․ չկա այդպիսի բան։
  • Ժողովուրդն արդեն չի տրվում այդ սադրանքներին և մեծամասամբ չի հավատում, որովհետև հասկանում է, որ պարզ ուղղվածություն ունի այդ ամենը։
  • Այս մեդիատեռորը դադարելու է ընտրություններից հետո, որովհետև սրա իմաստն ընտրություններում մարդկանց խուճապի մեջ պահելն է։
  • Վերջին հաշվով Սյունիքից ոչ մի միլիմետր, ոչ մի սանտիմետր թշնամուն չի հանձնվել և չի էլ հանձնվելու․ Սյունիքն իր աշխարհագրական քարտեզով ինչպես եղել, այնպես էլ մնում է մեր վերահսկողության տակ։
  • Եթե մթնոլորտը կարողանանք ճիշտ ձևավորել՝ և՛ թշնամու հետ, և՛ Պարսկաստանի հետ, և՛ տարածաշրջանի մնացյալ խաղացողների հետ՝ Սյունիքը կարող է դառնալ մեր երկրի ամենածաղկող մարզը, որովհետև նախկինում եղել է ամենածաղկող, ամենահարուստ, տնտեսապես ամենազարգացած մարզը, որովհետև այն ժամանակ ապաշրջափակված էին ճանապարհները, կար գնացք։
  • Սյունիքը կանգուն է եղել միշտ, հիմա էլ և միշտ էլ կանգուն է լինելու։ Անհիմն եմ համարում այն խոսակցությունները, որ միջանցք, Մեղրի հանձնել ․․․ Մեղրու մասին խոսացել է միայն մի մարդ, որ եղել է երկրի ղեկավար՝ երկրորդ նախագահը, ով ցանկացել է Մեղրին հանձնի Լաչինի դիմաց և դա փաստ է։
Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

45 minutes ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

3 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

6 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

7 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

8 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

9 hours ago