ՀՀ կառավարության շենքում սկսվել է անվտանգության խորհրդի արտահերթ նիստը: Ինչպես Կառավարության նիստի ընթացքում տեղեկացրեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, նիստում մանրամասն քննարկվելու է Սյունիքում ստեղծված իրադրությունը, երեկվանից տեղի ունեցած զարգացումները:
Ըստ Փաշինյանի՝ կայացվելու են անհրաժեշտ որոշումներ՝ իրադրության հետագա կառավարումը ապահովելու վերաբերյալ: