Քաղաքականություն

Պուտինը մերժել է ընդունել Քոչարյանին․ այցը ձախողվել է | Civic.am

Civic.am-ին հասած տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանն այժմ գտնվում է Մոսկվայում։ Այցը նախընտրական բնույթ ունի, սակայն, կարելի է ասել, ձախողվել է։

Քոչարյանը նախ հանդիպում է խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն Պուտինից կտրուկ մերժում է ստացել։ Այնուհետև Քոչարյանը հանդիպում է խնդրել նաև Պուտինի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոյի հետ և կրկին մերժում է ստացել։

Արդյունքում՝ նրան մնացել է միայն իր բիզնեսի հետ կապված հանդիպումներ ունենալ գործընկերների հետ, ծանոթանալ գործերի ընթացքին։

Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երկրից բացակայելու թույլտվություն ստանալու համար իրենք դիմել էին դատարան։

Նշենք, որ «Հրապարակ» օրաթերթը այսօր գրել է, որ Քոչարյանն իր գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ գտնվում է Մոսկվայում։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

24 minutes ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

33 minutes ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

45 minutes ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

54 minutes ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

1 hour ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

1 hour ago