Քաղաքականություն

Շիրակի մարզպետը հյուրընկալել է Միացյալ Թագավորության դեսպանին

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Պատրիկ Գալագերին։

Ողջունելով ճանաչողական այցով մարզ այցելած դեսպանին՝ Հովհաննես Հարությունյանը ներկայացրել է Շիրակն ու, մասնավորապես, Գյումրի քաղաքը՝ կարևորելով այն մեծ ներուժը, որն առկա է այստեղ․ «Պարոն Գալագեր, բարով եք եկել Շիրակի մարզ, Հայաստանի ամենահյուրասեր ու հետաքրքիր մարզերից մեկում եք այժմ։ Շիրակը մեծ հնարավորությունների, ներուժի տեսանկյունից դեռ քիչ բացահայտված մարզ է։ Այնինչ Գյումրին հիասքանչ ճարտարապետություն ունի, ենթակառուցվածքների տեսանկյունից մեծ առավելություններ, մարզի հյուսիսն էլ՝ ձմեռային տուրիզմի զարգացման լուրջ  հնարավորություններ։ Մենք հայտնում ենք մեր պատրաստակամությունը համագործակցելու, կարծում եմ՝ հնարավոր են իրատեսական օրակարգի քննարկում և հստակ գործնական քայլերի մշակում, որոնց շուրջ կկարողանանք համատեղ աշխատել»։

Ջոն Պատրիկ Գալագերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և անմիջական զրույցի համար՝ նշելով, որ կարևորում է համագործակցությունը մարզի հետ․ «Պարոն մարզպետ, ես ուրախ եմ հանդիպման համար, հավատացած եմ՝ համագործակցությունը կստացվի, քանզի Շիրակն իսկապես մեծ ներուժ ունի, որը, անշուշտ, բացահայտել և օգտագործել է պետք»։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հնարավոր հեռանկարային ուղղություններին, համատեղ ծրագրեր մշակելուն առնչվող հարցեր։

Թիվ 1

Recent Posts

Արդյո՞ք Ուկրաինան վաճառո՞ւմ է իր ազգային ռեսուրսները

Ուկրաինան և ԱՄՆ-ն վերջնական համաձայնության են եկել բնական պաշարների համատեղ օգտագործման շուրջ: Ըստ Financial Times-ի,…

3 minutes ago

Առատ ձյան հետևաքով փլուզվել է Բաթումիի միջազգային օդանավակայանի մի հատվածը

Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…

4 hours ago

Քննարկվել են ՀՀ-ՄԹ օրակարգային հարցեր

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…

5 hours ago

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…

5 hours ago

Թրամփը շուտով կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…

5 hours ago

Հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…

5 hours ago