Հայաստան

Ֆրանսիայի նախագահը Հայաստանին ռազմական օգնություն է առաջարկել

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտնել է, որ Ֆրանսիան, ըստ անհրաժեշտության, պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել  հարցի կարգավորման միջազգային ջանքերին:  Այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին:

Փաշինյանը հիշեցրեց, որ հեռախոսազրույց է ունեցել նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ:  «Ֆրանսիայի նախագահի դիրքորոշումը նույնպես եղել է միանշանակ: Ավելին՝ Ֆրանսիայի նախագահն ասել է, որ ինքը դիտարկում է հարցի տեղափոխումը ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ և ասել է, որ անվտանգության ՄԱԿ-ի մանդատով, ըստ անհրաժեշտության, Ֆրանսիան պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել հարցի կարգավորման միջազգային ջանքերին»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը շատ կարևոր համարեց, որ անվտանգության խորհրդի մշտական անդամներն այդ թեմայով միմյանց հետ հաղորդակցության մեջ լինեն, քննարկեն:

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

5 hours ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

7 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

10 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

11 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

12 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

13 hours ago