

Հ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում դիմում է քաղաքացիներին՝ կոչ անելով մասնակցել Մարտունիում կառուցվելիք բժշկական կենտրոնի վերաբերյալ հանրային քննարկմանը։
«Տեղեկացնեմ, որ Մարտունու գործող բժշկական կենտրոնում աշնանը կբացվի հեմոդիալիզի նոր բաժանմունք, որտեղ կլինի 5 սարք, որոնք կսպասարկեն շուրջ 40 պացիենտի Մարտունու և մոտակա տարածաշրջանից։ Բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցումից հետո հեմոդիալիզի բաժանմունքը կտեղափոխվի այնտեղ»,- գրել է նախարարը:
Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագրի շրջանակներում ՀՀ ԱՆ «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից Մարտունի քաղաքում գործող բժշկական կենտրոնի համար նախատեսվում է կառուցել նոր շենք՝ հետագայում հագեցնելով այն անհրաժեշտ բժշկական սարքավորումներով և կահույքով: Ներկայում արդեն իսկ ավարտին են մոտենում շենքի նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…