

«Առաջին լրատվական»-ը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող անշարժ գույքի ցանկը, որը ներառված է Մարտի 1-ի գործի նյութերում։
Պարզից էլ պարզ է, որ այս ցանկում ներառված է միայն գրանցված անշարժ գույքը, ընդ որում՝ միայն ընտանիքի անդամների անուններով գրանցվածները։ Հասկանալի է, որ ունեցվածքի մեծ մասը հավանաբար գրանցված է տարբեր մարդկանց անուններով։
Ընդհանուր առմամբ՝ ըստ հասանելի ցանկի տվյալների՝ Քոչարյանի ընտանիքին է պատկանում թվով շուրջ 50 անշարժ գույք՝ առանձնատներ, բնակարաններ, բիզնես և հողատարածքներ, ավտոկայանատեղիներ, հողակտորներ և այլն, ինչպես նաև ավելի քան 16 ընկերություններ։
Հատկանշական է, որ անշարժ գույքի մոտ 90 %-ը գտնվում է մայրաքաղաքի կենտրոնում։
Այսպիսով՝ Ռոբերտ Քոչարյանի անունով հաշվառված է 1 տուն Երևան քաղաքում։
Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի անվամբ հաշվառված է թվով 26 անշարժ գույք, որից՝ Երևան քաղաքում՝ 2 բնակարան, 8 տարածք, 1 ավտոտնակ, Ծաղկաձոր քաղաքում՝ 1 հողատարածք, Արմավիր մարզի Տալվորիկ համայնքում տեղակայված թվով 14 հողատարածքներ։
Քոչարյանի հարսի՝ Սեդրակ Քոչարյանի կնոջ՝ Զարուհի Բադալյանի անվամբ հաշվառված է ավելի քան 8 անշարժ գույք․ Երևան քաղաքում՝ 1 տուն, 1 բնակարան, 1 շինություն, 3 տարածք, Կոտայքի մարզի Ակունք գյուղում հողատարածքներ։
Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լևոն Քոչարյանի անվամբ հաշվառված է թվով 7 անշարժ գույք, որից՝ Երևան քաղաքում 2 բնակարան, 2 տարածք, 3 ավտոմեքենա։ Լևոն Քոչարյանը նաև հանդիսանում է «Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահը։ Նրան է պատկանում «Հայաստանի սնոուբորդի ազգային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը, «Տրանսպորտի զարգացման կոնսորցիում» ՓԲԸ-ն, «Սփեյսմենեջմենթ» ՍՊԸ-ն։
Լևոն Քոչարյանի կնոջ՝ Սիրուշոյի անվամբ հաշվառված են 2 անշարժ Երևան քաղաքում, ինչպես նաև «Սիրուշո Փրադաքշն» ՓԲԸ-ն։
Ռոբերտ Քոչարյանի դստեր՝ Գայանե Քոչարյանի անվամբ հաշվառված է թվով 3 անշարժ գույք․ 2 բնակարան, 1 ավտոմեքենա, ինչպես նաև ՝ թվով 5 ընկերություն («Ալ Պառկո հյուրանոց» ՍՊԸ-ն, «Էյ Էն Էս Սերվիս» ՍՊԸ-ն, «Ափեյսմենեջմենթ» ՍՊԸ-ն, «ՖորմՓրոջեքթ» ՍՊԸ-ն, «Ամեռ» ՓԲԸ-ն)
Ռոբերտ Քոչարյանի փեսայի՝ Գայանե Քոչարյանի ամուսին Վիգեն Չատինյանի անվամբ հաշվառված են՝ Երևան քաղաքում՝ 2 տուն, 7 ընկերություն («Վ ընդ Պ թեևել» ՍՊԸ-ն, «Բարս պլյուս» ՍՊԸ-ն, «Էյ Էն Էս Սերվիս» ՍՊԸ-ն, «Գնահատողների միություն» ՓԲԸ-ն, «Ինդոփեյփր» ՍՊԸ-ն, «Էկո էյր» ՍՊԸ-ն և «Թիքեթս ամ» ԱՊԸ-ն)։
Նշված գույքի, ինչպես նաև Քոչարյան ընտանիքի հաշիվների մասին առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…