Քաղաքականություն
17.05.2021

Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի գրանցված կարողությունը

Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի գրանցված կարողությունը

«Առաջին լրատվական»-ը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող անշարժ գույքի ցանկը, որը ներառված է  Մարտի 1-ի գործի նյութերում։

Պարզից էլ պարզ է, որ այս ցանկում ներառված է միայն գրանցված անշարժ գույքը, ընդ որում՝ միայն ընտանիքի անդամների անուններով գրանցվածները։ Հասկանալի է, որ ունեցվածքի մեծ մասը հավանաբար գրանցված է տարբեր մարդկանց անուններով։

Ընդհանուր առմամբ՝ ըստ հասանելի ցանկի տվյալների՝ Քոչարյանի ընտանիքին է պատկանում թվով շուրջ 50 անշարժ գույք՝ առանձնատներ, բնակարաններ, բիզնես և հողատարածքներ, ավտոկայանատեղիներ, հողակտորներ և այլն, ինչպես նաև  ավելի քան 16 ընկերություններ։

Հատկանշական է, որ անշարժ գույքի մոտ 90 %-ը գտնվում է մայրաքաղաքի կենտրոնում։

Այսպիսով՝  Ռոբերտ Քոչարյանի անունով հաշվառված է 1 տուն Երևան քաղաքում։

Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի անվամբ հաշվառված է թվով 26 անշարժ գույք, որից՝ Երևան քաղաքում՝ 2 բնակարան, 8 տարածք, 1 ավտոտնակ, Ծաղկաձոր քաղաքում՝ 1 հողատարածք, Արմավիր մարզի Տալվորիկ համայնքում տեղակայված թվով 14 հողատարածքներ։

Քոչարյանի հարսի՝ Սեդրակ Քոչարյանի կնոջ՝ Զարուհի Բադալյանի անվամբ հաշվառված է ավելի քան 8 անշարժ գույք․ Երևան քաղաքում՝ 1 տուն, 1 բնակարան, 1 շինություն, 3 տարածք, Կոտայքի մարզի Ակունք գյուղում հողատարածքներ։

Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լևոն Քոչարյանի անվամբ հաշվառված է թվով 7 անշարժ գույք, որից՝ Երևան քաղաքում 2 բնակարան, 2 տարածք, 3 ավտոմեքենա։ Լևոն Քոչարյանը նաև հանդիսանում է «Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահը։ Նրան է պատկանում «Հայաստանի սնոուբորդի ազգային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը, «Տրանսպորտի զարգացման կոնսորցիում» ՓԲԸ-ն, «Սփեյսմենեջմենթ» ՍՊԸ-ն։

Լևոն Քոչարյանի կնոջ՝  Սիրուշոյի անվամբ հաշվառված են 2 անշարժ Երևան քաղաքում, ինչպես նաև «Սիրուշո Փրադաքշն» ՓԲԸ-ն։

Ռոբերտ Քոչարյանի դստեր՝ Գայանե Քոչարյանի անվամբ հաշվառված է թվով 3 անշարժ գույք․ 2 բնակարան, 1 ավտոմեքենա, ինչպես նաև ՝ թվով 5 ընկերություն («Ալ Պառկո հյուրանոց» ՍՊԸ-ն, «Էյ Էն Էս Սերվիս» ՍՊԸ-ն, «Ափեյսմենեջմենթ» ՍՊԸ-ն, «ՖորմՓրոջեքթ» ՍՊԸ-ն, «Ամեռ» ՓԲԸ-ն)

Ռոբերտ Քոչարյանի փեսայի՝ Գայանե Քոչարյանի ամուսին Վիգեն Չատինյանի անվամբ հաշվառված են՝ Երևան քաղաքում՝ 2 տուն, 7 ընկերություն («Վ ընդ Պ թեևել» ՍՊԸ-ն, «Բարս պլյուս» ՍՊԸ-ն, «Էյ Էն Էս Սերվիս» ՍՊԸ-ն, «Գնահատողների միություն» ՓԲԸ-ն, «Ինդոփեյփր» ՍՊԸ-ն, «Էկո էյր» ՍՊԸ-ն և «Թիքեթս ամ» ԱՊԸ-ն)։

Նշված գույքի, ինչպես նաև Քոչարյան ընտանիքի հաշիվների մասին առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս
ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել
19:50
ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել
ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ
17:34
ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ
Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը
14:34
Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը
Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում
13:39
Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում
Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան
12:21
Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան
Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ
11:58
Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ
Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին
20:41
Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին
Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին
16:59
Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին
Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը
16:48
Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը
Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի
16:39
Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի
Միրզոյանը և Մարթա Կոսը անդրադարձել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերի
16:23
Միրզոյանը և Մարթա Կոսը անդրադարձել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերի
Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի, այլ բան չկա. Գեղամ Մանուկյան
16:05
Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի, այլ բան չկա. Գեղամ Մանուկյան
«Թող գա, եթե իհարկե համարձակվի»․ Զելենսկին Պուտինին հրավիրել է Կիև
15:37
«Թող գա, եթե իհարկե համարձակվի»․ Զելենսկին Պուտինին հրավիրել է Կիև
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը վերսկսել է նիստերը
15:16
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը վերսկսել է նիստերը
Yandex-ի վարորդը ոչ թե ադրբեջանցի է այլ թուրքմեն․ ֆեյսբուքյան օգտատիրոջ աղմուկ հանած տեսանյութի հետքերով
15:06
Yandex-ի վարորդը ոչ թե ադրբեջանցի է այլ թուրքմեն․ ֆեյսբուքյան օգտատիրոջ աղմուկ հանած տեսանյութի հետքերով