Քաղաքականություն
18.05.2021

Կառավարությունը կգործադրի բոլոր ջանքերը՝ ազատ, թափանցիկ, արդար ընտրությունների անցկացման համար. Արսեն Թորոսյան

Կառավարությունը կգործադրի բոլոր ջանքերը՝ ազատ, թափանցիկ, արդար ընտրությունների անցկացման համար. Արսեն Թորոսյան

Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել հանդիպում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և ՀՀ-ում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ Հայաստանում  հունիսի 20-ին  նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հարցերը քննարկելու նպատակով: 

Ինչպես նշել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, անհրաժեշտ է կիրառել բոլոր առկա ռեսուրսներն ընտրությունները հնարավորինս ամենաբարձր չափանիշներով անցկացնելու համար՝ ժողովրդավարության, թափանցիկության և վստահելիության ապահովման նպատակով: Արսեն Թորոսյանը վստահեցրել է, որ Կառավարությունն էլ, իր հերթին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ համատեղ կգործադրի բոլոր ջանքերը՝ ազատ, թափանցիկ, արդար ընտրություններ անցկացնելու և ընտրական գործընթացը մշտապես լավարկելու ուղղությամբ: «Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք դրան հասնել»,- ասել է Ա. Թորոսյանը: 

Արսեն Թորոսյանը ընտրությունների կազմակերպման գործընթացում ընդգծել է նաև դիտորդական առաքելությունների աշխատանքի կարևորությունը: Վարչապետի աշխատակազմի ղեկավարն անդրադարձել է նաև համավարակով պայմանավորված ընտրությունների պատշաճ կազմակերպման անհրաժեշտությանը: «Արտահերթ ընտրությունն իր մեջ պարունակում է մի կարևոր մարտահրավեր, որը մենք չենք կարող անտեսել, դա ժամանակն է: Ընտրությունները որակյալ, թափանցիկ, ազատ և արդար անցկացնելու համար մենք պետք է օգտագործենք ամբողջ գործիքակազմը, բայց՝ կրկնակի կարճ ժամանակում»,- ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը:  

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը մանրամասներ է ներկայացրել արտահերթ ընտրությունների անցկացման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: ԿԸՀ նախագահը ընտրական գործընթացը պատշաճ կազմակերպելու առումով ընդգծել է տեղամասային կենտրոններում համապատասխան տեխնիկական սարքավորումների առկայության կարևորությունը, ինչպես նաև մասնագետների և աշխատակիցների վերապատրաստման գործընթացը կազմակերպելու անհրաժեշտությունը: Տիգրան Մուկուչյանն անդրադարձել է նաև Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ ընտրողներին հանրամատչելի իրազեկելու խնդրին: Այդ նպատակով նախատեսվում են տպագրել ուղեցույցեր, թողարկել սոցիալական հոլովակներ: «Նախատեսում ենք նաև ունենալ ընտրության կարգի հետ կապված առանձին թերթիկներ, որպեսզի ընտրողները տեղեկացված և պատրաստ լինեն նոր քվեարկության կարգի առանձնահատկություններին: Ինչպես գիտեք, այդ փոփոխություններն ընդունվել են բոլորովին վերջերս, դրանք ավելի են դյուրացնում ընտրական գործընթացը, սակայն շատ կարևոր է այդ ամենի մասին կարճ ժամանակահատվածում ընտրողներին իրազեկելը»,- ասել է ԿԸՀ նախագահը: Տիգրան Մուկուչյանը նշել է նաև, որ նախորդ ընտրություններին կիրառված ընտրական գործընթացի հրապարակայնության ու թափանցիկության ապահովման ամբողջ գործիքակազմը պահպանվելու է նաև այս ընտրությունների ժամանակ՝ հրապարակվելու են ընտրողների ստորագրած ցուցակները, տեղամասերում տեղադրվելու են տեսախցիկներ, որոնք ապահովելու են գործընթացի ուղիղ հեռարձակումը:  

Միջազգային կազմակերպությունների և ՀՀ-ում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աջակցելու ազատ, արդար, թափանցիկ, ընտրությունների անցկացման գործընթացում: 

Լրահոս
Ադրբեջանի սահմանադրական պահանջը՝ իբրև Հայաստանի ինքնիշխանության դեմ ուղղված դիվանագիտական ճնշում
12:30
Ադրբեջանի սահմանադրական պահանջը՝ իբրև Հայաստանի ինքնիշխանության դեմ ուղղված դիվանագիտական ճնշում
Ավինյանի ղեկավարման օրոք ԱՆԻՖ-ը մոտ 2.5 մլն դոլար է փոխանցել նրա համադասարանցու ընկերությանը
08:18
Ավինյանի ղեկավարման օրոք ԱՆԻՖ-ը մոտ 2.5 մլն դոլար է փոխանցել նրա համադասարանցու ընկերությանը
ՄԱԿ-ն ընդունելու է, որ Իլհամ Ալիեւն իրենից ուժե՞ղ է, ինքնալուծարվելու՞ է
08:12
ՄԱԿ-ն ընդունելու է, որ Իլհամ Ալիեւն իրենից ուժե՞ղ է, ինքնալուծարվելու՞ է
Մոսկվայում կայացավ Հայ Ձեռնարկատերերի Ասոցիացիայի գործարար հանդիպումը
08:06
Մոսկվայում կայացավ Հայ Ձեռնարկատերերի Ասոցիացիայի գործարար հանդիպումը
«Թուրքական Կիպրոսը» գրոհում է
20:58
«Թուրքական Կիպրոսը» գրոհում է
ՌԴ-ն պատրաստ է աջակցելու ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը
18:46
ՌԴ-ն պատրաստ է աջակցելու ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը
Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում է
17:54
Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում է
Լավրովն ու Բայրամովը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ
16:44
Լավրովն ու Բայրամովը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ
ՆԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանին
15:27
ՆԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանին
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև
14:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև
Միրզոյանն ու Բայրամովը պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունը
13:44
Միրզոյանն ու Բայրամովը պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունը
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը
13:33
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը
Անթալիայում մեկնարկել է  Միրզոյանի և  Բայրամովի երկկողմ հանդիպումը
12:59
Անթալիայում մեկնարկել է Միրզոյանի և Բայրամովի երկկողմ հանդիպումը
Այսօր նախատեսված են ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցություններն Օմանում
12:04
Այսօր նախատեսված են ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցություններն Օմանում
Հայ-իրանական զորավարժությանը կիրառվել են թեթև և ծանր զինատեսակներ
19:56
Հայ-իրանական զորավարժությանը կիրառվել են թեթև և ծանր զինատեսակներ