Երեկ վիճաբանություն է եղել Վարդենիսի հատվածում արգելափակված ադրբեջանցի եւ հայ զինվորականների միջեւ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
«Այդ զինվորականների հետ մի քանի րոպեանոց վիճաբանություն է եղել, որն արագ հարթվել գնացել է»,- ասացին պաշտպանական գերատեսչությունից:
ՊՆ-ից նշեցին, որ տուժածներ չկան, պարզապես վիճաբանություն է եղել, որն անցել է:
Նշենք, որ քիչ առաջ տելեգրամյան ալիքներից տեղեկություն էր տարածվել, թե իբր Վարդենիսում ադրբեջանցիները հայերի են ծեծի ենթարկել: