Facebook
18.05.2021

Հիմա արդեն բոլորս ենք տեսնում, որ ռուսական խաղաղությունը չի աշխատում ու չի աշխատելու | Հրանտ Տեր-Աբրահամյան

Հիմա արդեն բոլորս ենք տեսնում, որ ռուսական խաղաղությունը չի աշխատում ու չի աշխատելու | Հրանտ Տեր-Աբրահամյան

Պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը գրում է․

Ընկերներիցս շատերն ասում են, թե ես անտեսում եմ արևմտյան գործոնը, արևմուտքի աջակցության հնարավորությունը: Իրականում ես չեմ անտեսում, չեմ էլ կարող անտեսել, ո՛չ արևմտյան, ո՛չ էլ ռուսական գործոնները: Խնդիրն այլ տեղ է:

Թե՛ Ռուսաստանը, թե՛ առավել ևս Արևմուտքը մեր տարածաշրջանի համար հեռավոր ուժեր են, այսպես ասած գնացովի-եկովի են: Եվ նույնիսկ եթե գնալ-գալը կարճ ժամանակով է, դա կտրուկ անդրադառնում է տարածաշրջանային հարաբերությունների վրա: Նույնիսկ Ռուսաստանն է Կովկասից հարավ գնացովի-եկովի, Արևմուտքն առավել ևս:

Հեռու չգնանք օրինակներ փնտրելով: Հենց 2020-ի պատերազմը հաշվարկած էր այնպես, որ տեղի ունենա մինչև ԱՄՆ նախագահական ընտրություններ: Դա պատերազմի հետաձգման ծայրահեղ ժամկետն էր, և ինչպես տեսնում ենք, հասցրեցին վերջին պահին: Այսինքն՝ բավական էր, որ արևմտյան ազդեցությունը մի փոքր իսկ հեռանա, և հնարավոր եղավ կտրուկ փոփոխություն իրացնել տարածաշրջանում՝ ռուսական զորքը մտցնելով Արցախ: Դե մյուս պատմական օրինակներն էլ չբերեմ:

Խնդիրն, ուրեմն այն չէ, որ մենք չպետք է հարաբերություն ունենանք Արևմուտքի կամ Ռուսաստանի հետ, առավել ևս թշնամանանք այդ ուժերի հետ: Խնդիրն այն է, որ երբ մենք մեր անվտանգությունը կառուցում ենք՝ հույսը դնելով հեռավոր, գնացով-եկովի ուժի վրա, դա միշտ էլ ճգնաժամային իրավիճակների է բերում, որոնք նույնիսկ եթե կարճ են տևում, բերում են մեծ կորուստների: Հենց այստեղ է երրորդ ուժի բացառման օրենքի էությունը, որը ձևակերպել էր Ռաֆայել Իշխանյանը, և որը Հայաստանի անկախության և անվտանգության իրական փիլիսոփայությունն է:

Դրա իմաստն է

1. Հենվել սեփական ուժերի վրա

2. Հարաբերություններ կառուցել անմիջական միջավայրի հետ այնպես, կարծես, երրորդ ուժը՝ հեռավոր հզորը չկա

3. Այս անելով միայն կառուցել հարաբերությունները հեռավոր հզորների հետ

Սա էլ հենց այսօրվա Հայաստանի փրկության ծրագիրը պետք է լինի: Ներքին և արտաքին քաղաքականության ռազմավարությունը, որը մեզ դուրս կբերի այս ճգնաժամից: Հարցն այն է, որ պետք չէ հեծանիվ հորինել, որովհետև այդ փիլիսոփայության հիմքերն արդեն ձևակերպված են, և ոչ միայն Ռաֆայել Իշխանյանի կողմից: Որովհետև նա էլ իր հերթին հենվել է Դաշնակցության երկրորդ սերնդի գործիչների ստեղծած գաղափարներից՝ Ռուբեն Տեր-Մինասյանից, Ռուբեն Դարբինյանից, մյուսներից:

Մենք պետք է շարունակենք և հարմարացնենք այսօրվան ընդամենը: Ի՞նչ է սա նշանակում: Կարճ և սկզբունքորեն հետևյալը: Հենք սեփական ուժերին: Այսինքն՝ ներքին ինքնակազմակերպում, իրապես անկախ ազգային համակարգերի կառուցում և վերակառուցում՝ բանակ, ԱԱԾ, կրթություն, քաղաքական դաշտ, տեղեկատվական դաշտ և այլն:

Սրանք հիմա չեմ բացում, բայց թերևս միտքը պարզ է: Ժողովորդականության սկզբունքը՝ կազմակերպված ժողովուրդները չեն պարտվում կամ շատ դժվարությամբ են պարտվում: Հաջորդը: Հենք սեփական ուժերին նշանակում է նաև հարաբերությունների կառուցում՝ ելնելով սեփական ուժերի հաշվարկից, այլ ոչ թե հույսը դրած արտաքին հզորի վրա:

Այստեղից էլ արտաքին քաղաքական ծրագիրը: Դա նախևառաջ նշանակում է հարաբերությունների ճտում Թուրքիայի հետ: Այս թեմայից շատ եմ գրել, նորից նույնը չկրկնեմ: Բայց շեշտեմ, որ այստեղ է և իրական խաղաղության և անկախության հիմքը: Հիմա արդեն բոլորս ենք տեսնում, որ ռուսական խաղաղությունը չի աշխատում ու չի աշխատելու: Դա պետք է պարզ լիներ նաև մեր ամբողջ պատմական փորձից, բայց այդ փորձը մեզնից խլված է: Ճշտելով հարաբերությունները Թուրքիայի հետ, մենք կկարողանանք

1. Իրացնել ներքին վերակառուցման մեծ ծրագիրը, որը մեծ ժամանակ է պահանջում: Իրականում, եթե ամբողջականն ենք պատկերացնում՝ մոտ 20-30 տարի: Դրա համար մեզ ժամանակ և կայունություն է պետք:

2. Նորովի կառուցել հարաբերությունները Ռուսաստանի և Արևմուտքի հետ: Այլև՝ Վրաստանի և Իրանի հետ: Կարող եք, իհարկե առարկել, չհամաձայնել: Բայց սա է իմ հիմնական տարաձայնությունն իմ մյուս ընկերների հետ, որոնք այլընտրանքը տեսնում են արևմուտքի հետ հարաբերություններում: Արժեքային տարաձայնություն մենք չունենք, որովհետև այս պահին արևմտյանների մեծ մասն օբյեկտիվորեն Հայաստանի անկախության կողմից են: Իսկ եթե մի բան պատմությունն ապացուցել է մեզ, դա այն է, որ անկախությունից հրաժարվելը իրական անվտանգություն չի ապահովում, այլ միայն ժամանակավոր և պատրանքային լուծում է:

Լրահոս
Ժանես Նազարյանը Բաքվում 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ
16:57
Ժանես Նազարյանը Բաքվում 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը
16:43
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը
Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ
16:29
Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ
Մեղրու ՀԷԿ-ի իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
16:24
Մեղրու ՀԷԿ-ի իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
Ռուսական շուկան կորցնելը լինելու է կատաստրոֆա. Նաիրա Զոհրաբյան
16:20
Ռուսական շուկան կորցնելը լինելու է կատաստրոֆա. Նաիրա Զոհրաբյան
Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. աշնանը կակտիվացնեն գործիքակազմը. Սարգսյան
15:50
Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. աշնանը կակտիվացնեն գործիքակազմը. Սարգսյան
Բռնություն գործադրած բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն. Կոնջորյան
15:39
Բռնություն գործադրած բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն. Կոնջորյան
Հայաստանում նախատեսվում է ներդնել պետական ծառայողների վարձատրության նոր համակարգ․
15:14
Հայաստանում նախատեսվում է ներդնել պետական ծառայողների վարձատրության նոր համակարգ․
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
15:02
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
Նոր ընդդիմությունը պետք է ձևավորվի որպես արտախորհրդարանական ազդեցիկ ուժ. Աթանեսյան
14:52
Նոր ընդդիմությունը պետք է ձևավորվի որպես արտախորհրդարանական ազդեցիկ ուժ. Աթանեսյան
ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է. Արթուր Խաչատրյան
14:39
ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է. Արթուր Խաչատրյան
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
14:25
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
Առավել շատ վաճառվել են 600 հազար դրամանոց պետհամարանիշերը. ՆԳՆ
14:09
Առավել շատ վաճառվել են 600 հազար դրամանոց պետհամարանիշերը. ՆԳՆ
Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին. Պեսկով
13:55
Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին. Պեսկով
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ