Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով արդեն մեկնել է Տաջիկստան: Այնտեղ այսօր նախատեսվում է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որի ժամանակ օրակարգային կարևոր հարցեր են քննարկվելու, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի վերջին լարվածությունը:
Ինչպես հաղորդում է ТАСС-ը, Լավրովը բանակցություններ է վարելու ՀԱՊԿ-ում նախագահող Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդդին Մուխրիդդինի հետ ու մասնակցելու է նիստին: Այն համավարակի տարածումից հետո առաջին անգամ է անցկացվելու «դեմ առ դեմ» ձևաչափով:
«Այս նիստում ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցության ընթացիկ հարցերից զատ արտգործնախարարները հանգամանորեն քննարկելու են իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրացումը, վերջերս ՀԱՊԿ անդամներ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին տեղի ունեցած բախումները, որոնք կողմերին հաջողվեց հարթել խաղաղ ճանապարհով, ինչպես նաև՝ հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակը, որը, պաշտոնական Երևանի պնդմամբ, առաջացել է Բաքվի կողմից»,- ասված է հրապարակման մեջ:
Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը ևս կմասնակցի ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…