Կրթություն
19.05.2021

Հաստատվել է նախադպրոցական կրթության չափորոշիչը

Հաստատվել է նախադպրոցական կրթության չափորոշիչը

ՀՀ կառավարությունը մայիսի 13-ին հաստատել է նախադպրոցական կրթության պետական չափորոշիչը, որով սահմանվում են երեխայի զարգացման, կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, երեխաների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը և երեխաներին ներկայացվող որակական պահանջները: Աս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Նախադպրոցական կրթության չափորոշչի փոփոխությունը պայմանավորված է հանրակրթության պետական նոր չափորոշչի ընդունմամբ, որտեղ նախադպրոցական կրթությունը դիտարկվում է հանրակրթության նախնական աստիճան և նպատակ ունի ապահովել նախադպրոցական կրթության համակարգից երեխայի սահուն անցումը դեպի հանրակրթություն:

Չափորոշչի հիմքում նախադպրոցական տարիքի երեխաների կարողունակությունների վրա հիմնված մոտեցումն է: Այն ներառում է, մասնավորապես, ուսումնադաստիարակչական հիմնական բնագավառները, կրթական ծրագրի բաղադրիչները և դրանց սահմանման մանկավարժահոգեբանական սկզբունքները, երեխաների ուսումնական, խաղային բեռնվածության առավելագույն չափը կամ դրանց հարաբերակցությունը, երեխաների զարգացման ընթացքի և առաջադիմության մակարդակի դիտարկման ձևերը:

Չափորոշիչը հանդիսանում է երեխայակենտրոն կրթության հիմքը և երեխաների կարիքներին ու հետաքրքրություններին արձագանքելու, յուրաքանչյուր երեխայի անձը հարգելու, համատեղ ուսումնառության գործընթացը խթանելու հնարավորություն է ընձեռում:

Չափորոշչով սահմանված են երեխայի լեզվական և հաղորդակցական, ֆիզիկական կրթության, առողջ ապրելակերպի, ճանաչողական, սոցիալական, քաղաքացիական, թվային, մեդիա, մշակութային, մաթեմատիկական և տեխնիկական և այլ կարողունակությունները:

Հավելենք, որ համաձայն «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում կատարված վերջին փոփոխությունների` նախադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատող մասնագետները պետք է շարունակական վերապատրաստումներ անցնեն` տարեկան առնվազն 1/5-ի չափով: 

Նախադպրոցական կրթության նոր չափորոշիչը նաև հիմքեր է ստեղծում ոլորտում համընդհանուր ներառականության անցման համար:

Համաձայն Կառավարության ապրիլի 15-ի նիստում հաստատված գործողությունների պլանի և ժամանակացույցի` մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը նախադպրոցական կրթության ոլորտում պետք է ներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգ, որը կիրականացվի երկու փուլով։ 2021-2022 թթ.-ին նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգը կներդրվի Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում և մայրաքաղաք Երևանում, իսկ 2022-2023 թթ.-ին՝ Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերում:

Լրահոս
Պեսկովը՝ Փաշինյան-Պուտին սպասվող հանդիպման օրակարգի մասին
14:42
Պեսկովը՝ Փաշինյան-Պուտին սպասվող հանդիպման օրակարգի մասին
Գևորգ Պապոյանը գործուղվել է ԱՄԷ
14:23
Գևորգ Պապոյանը գործուղվել է ԱՄԷ
«Խստորեն դատապարտում ենք Հովհաննավանքում վերջին շրջանում տեղ գտնող մտահոգիչ երևույթը». Մայր Աթոռ
13:58
«Խստորեն դատապարտում ենք Հովհաննավանքում վերջին շրջանում տեղ գտնող մտահոգիչ երևույթը». Մայր Աթոռ
«Եթե հազվագյուտ հողային մետաղներ չտաս՝ մաքսատուրքեր կսահմանենք»՝ դա մերը չէ. Լավրով
13:35
«Եթե հազվագյուտ հողային մետաղներ չտաս՝ մաքսատուրքեր կսահմանենք»՝ դա մերը չէ. Լավրով
Ահա եւ վերջ, ես հրաժարվեցի ՀՀ անձնագրից․ Նորատ Տեր-Գրիգորյանց
13:09
Ահա եւ վերջ, ես հրաժարվեցի ՀՀ անձնագրից․ Նորատ Տեր-Գրիգորյանց
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աշոցք բնակավայրում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքը. վարչապետ
12:53
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աշոցք բնակավայրում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքը. վարչապետ
Կարևորվել է ՀՀ-ի և Շվեյցարիայի միջև ձևավորված հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը
12:34
Կարևորվել է ՀՀ-ի և Շվեյցարիայի միջև ձևավորված հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը
Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի. Հարություն Հարությունյան
12:14
Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի. Հարություն Հարությունյան
Հայ և թուրք գործարարները քննարկել են առևտրի, ներդրումների հնարավորությունները
12:01
Հայ և թուրք գործարարները քննարկել են առևտրի, ներդրումների հնարավորությունները
2027-ից կուժեղանա առցանց խաղային գործունեության պետական վերահսկողությունը
11:48
2027-ից կուժեղանա առցանց խաղային գործունեության պետական վերահսկողությունը
Իրանը մտադիր է Հորմուզի նեղուցից դուրս սահմանափակ մուտքի գոտի հայտարարել
11:31
Իրանը մտադիր է Հորմուզի նեղուցից դուրս սահմանափակ մուտքի գոտի հայտարարել
«Պետք է համախմբվել և մերժել բոլորին»․ Էդմոն Մարուքյան
11:12
«Պետք է համախմբվել և մերժել բոլորին»․ Էդմոն Մարուքյան
Բյուրեղավանից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի
11:08
Բյուրեղավանից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի
Երթևեկության կազմակերպման խնդիրները մեզ համար գերակա է. Տիգրան Ավինյան
11:06
Երթևեկության կազմակերպման խնդիրները մեզ համար գերակա է. Տիգրան Ավինյան
Մենք ստիպված ենք պաշտպանել մեր շուկան․ Օվերչուկ
18:32
Մենք ստիպված ենք պաշտպանել մեր շուկան․ Օվերչուկ