Լրահոս 24/7
20.05.2021

Այո՛, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ ազգային շահերին. Նիկոլ Փաշինյան

Այո՛, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ ազգային շահերին. Նիկոլ Փաշինյան

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակին:

«Կարող եմ արձանագրել, որ օպերատիվ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի՝ արդեն բոլորիս հայտնի հատվածներում՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում, փոփոխություն չի կրել այն առումով, որ իրադրությունը, իհարկե, շարունակում է մնալ լարված, այն արձանագրումով, որ դեռեւս բավական թվով ադրբեջանցի զինվորականներ գտնվում են ՀՀ տարածքում, մոտավորապես 500-600 հոգի՝ տարբեր հատվածներում: Մեր զինված ուժերի գործողությունների տրամաբանությունը հետեւյալն է. մարտավարական գործողություններով սահմանափակել ադրբեջանցիների գործողությունների պոտենցիալը»,- ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ քաղաքական առումով իրենց խնդիրը հետեւյալն է՝ առաջինը թույլ չտալ, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից. «Այսինքն՝ անել մաքսիմալը՝ պատերազմական կամ ռազմական բախման որեւէ սցենար բացառելու համար: Երկրորդը, հասնել նրան, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները լքեն ՀՀ տարածքը: Այս առումով կարող ենք արձանագրել, որ ահռելի դիվանագիտական աշխատանք է արվել եւ արվում, ու դրա կարեւոր վկայություններից է նաեւ այն, որ այսօր Կառավարության նիստում արտաքին գործերի նախարարության տեղը թափուր է, որովհետեւ ԱԳՆ մեր բոլոր գործընկերները հենց այս պահին զբաղվում են օպերատիվ աշխատանքով»:

Վարչապետի պաշտոնակատարն արձանագրեց, որ այս պահի դրությամբ դիվանագիտական կատարված աշխատանքը համարում է արդյունավետ եւ ընդգծեց, որ ոչ միայն ԱԳՆ-ն է դիվանագիտական աշխատանք տանում այդ ուղղությամբ, այլեւ ՊՆ-ն եւ փոխվարչապետները:

«Համարում եմ հաջողված, որովհետեւ մեր միջազգային գործընկերների եւ ՀՀ դիրքորոշումները նույնական են, այն է՝ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները պետք է լքեն ՀՀ տարածքը: Ըստ էության սա մի փաստ է, որն աշխատանքային մակարդակում արձանագրված է: Ես ուզում եմ, որ մենք սա արձանագրենք նաեւ հրապարակային: Բայց բնականաբար սա չանելու համար Ադրբեջանն օգտագործում է որոշակի լծակներ եւ ՀՀ-ում ունի անսպասելի կամ հիմա արդեն կարող ենք ասել սպասելի դաշնակիցներ, բառիս բուն իմաստով դաշնակիցներ»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ ժամանակակից աշխարհում տեղեկատվական պայքարը երբեմն ավելի կարեւոր է լինում, քան բուն դաշտում տեղի ունեցողը. «Կրկին ուզում եմ ասել, որ չեմ խուսափի այդ բառից՝ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության քաղաքական վերնախավում ունի տեղեկատվական պայքարի գործակալներ: Ընդ որում մարդիկ կան, որ նրանց գործունեությունը նոր չէ: Այդ մարդիկ նախ 2020 թվականին Ադրբեջանին հրապարակային հրավիրում էին հարձակվել Հայաստանի վրա, այդ մարդիկ վերջերս ԱԺ-ում, ամենատարբեր տեղերում ցույց էին տալիս ամենատարբեր արահետները, որոնցով կարելի է հնարավորինս ապահով հատել ՀՀ սահմանը»:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ հիմա այդ մարդիկ Ադրբեջանին աջակցում են, որպեսզի այն դիվանագիտական աշխատանքը, որ անում են եւ այն դիվանագիտական արձանագրումները, որ տեղի են ունեցել դրանք իրագործելուց խուսափելու հնարավորություն ունենան:

«Հերթական անգամ հյուսվում է ՀՀ կառավարության կողմից գծագրվող դավադրությունը՝ ընդդեմ ՀՀ-ի: Գիտեք՝ շատ անհարգալից իրադրություն ունենք ՀՀ հանրության հանդեպ, համացանցում հրապարակվում է թուղթ, որի բովանդակության 90 տոկոսը ծածկված է, այսինքն սեւով փակված է: Ու դա ներկայացվում է, որպես ապացույց, որ ՀՀ կառավարությունը ստորագրում է հակահայկական փաստաթուղթ: Պատկերացնո՞ւմ եք, պատկերացրեք ես այս թուղթը հրապարակեմ, ամբողջ բովանդակությունը ծածկված՝ ասեմ տեսեք, ինչ ապացույց ունենք, որ հերթական հակահայկական փաստաթուղթն է ստորագրվում: Բա, եթե այդպես է՝ ընդհակառակը դրա տողերը ոչ թե պետք է թաքցվեն, այլ բացվեն եւ ներկայացվեն հանրությանը, ինչի՞ եք թաքցնում դա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց՝ այս գործողություներն այլ կերպ, քան Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալական ցանցի գործունեություն՝ չի կարող որակել. «Ես չգիտեմ դե յուրե ինչ ձեւակերպում ունի, բայց իմ քաղաքական գնահատականն այդ է եւ այլ կերպ լինել չի կարող: Ընդ որում պետք է վերլուծել, թե այդ աշխատանքային թղթերը որտեղից են նրանք ստանում: Ես ինչքան վերլուծում եմ միակ աղբյուրը, որտեղից կարող են ստանալ՝ դա Ադրբեջանն է, որովհետեւ եռակողմ խոսակցություն է գնում՝ Ռուսաստան, Հայաստան եւ Ադրբեջան եւ ինչքան վերլուծում եմ ես հասկանում եմ, որ այդ թղթերը նրանք ստանում են Ադրբեջանից»:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ այն լուծումները, որոնք այս պահին միջազգային գործընկերների հետ ձեռք են բերվել նախնական համաձայնություններով՝ 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին, ոչ թե 99.9, այլ 100 տոկոսով. «Եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի եւ այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, այո՛, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետեւ դա 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ ազգային շահերին: Ես այդ թուղթը պարզապես չեմ հրապարակի, որովհետեւ կոռեկտ չէ, աշխատանքային թուղթ է, բանակցություններ են ընթանում, առաջարկներ կան եւ այլն»:

Նա անդրադարձավ նաեւ երեկ հրապարակված տեսանյութին. «Ադրբեջանական պրոպագանդիստական մեքենան հրապարակում է 2 ժամ տեւած տեսանյութից 3 կամ 4 րոպե տեւած մի հատված եւ այդ նույն մարդիկ վերցնում են եւ հրապարակում են իրենց էջերում՝ ընդ որում թաքցնելով, որ դրա սկզբնաղբյուրը ադրբեջանական աղբյուրներն են: Պատկերացնո՞ւմ եք, 2 ժամ գործողություն է տեղի ունեցել եւ 2 ժամից 3 րոպեանոց մի կտոր են հրապարակել: Սա այլ կերպ, քան թիկունքում իրականացվող քայքայիչ գործողություն՝ ես չեմ կարող որակել: Եթե մենք այստեղ 21-րդ դարի բերումով իրավական մեխանիզմներ չունենք, հանրությունը պետք է սրան արձագանքի, որովհետեւ սա անհարգալից է առաջին հերթին ՀՀ հանրության նկատմամբ: Եթե մեր հայրենակիցները հակադրությունները պատկերացնում են, որպես կռիվ կինոյի սցենարով իրականացվող հերոսապատումներ՝ այդպես չի լինում երբեք, նույնիսկ ամենահաղթական պատերազմներում»: 

Լրահոս
Նվազեցնելու ենք գույքահարկը, կիրառելու ենք շքեղության հարկը. «Հայաստան» խմբակցության քարտուղար
16:54
Նվազեցնելու ենք գույքահարկը, կիրառելու ենք շքեղության հարկը. «Հայաստան» խմբակցության քարտուղար
Մեր «կալիբրի» որևէ երկրի ղեկավար իրավունք չունի մտնել գերտերությունների գեոպոլիտիկ խաղերի մեջ
16:46
Մեր «կալիբրի» որևէ երկրի ղեկավար իրավունք չունի մտնել գերտերությունների գեոպոլիտիկ խաղերի մեջ
Սարյան և Տիտոգրադյան փողոցներում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները
16:44
Սարյան և Տիտոգրադյան փողոցներում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները
Ապրիլի 8-9-ը ՀՀ-ում կգտնվի Ղազախստանի ԱԳ նախարարը
16:15
Ապրիլի 8-9-ը ՀՀ-ում կգտնվի Ղազախստանի ԱԳ նախարարը
Փաշինյանի բառապաշարը և պահվածքը խոսում է այսօրվա վախերի մասին. Սաղաթելյան
16:10
Փաշինյանի բառապաշարը և պահվածքը խոսում է այսօրվա վախերի մասին. Սաղաթելյան
Թրամփը հայտարարել է Իրանի հետ միջուկային հարցերով պայմանավորվածության մասին
15:53
Թրամփը հայտարարել է Իրանի հետ միջուկային հարցերով պայմանավորվածության մասին
Կարող է միանանք ՀՀԿ-ի առաջարկած իմպիչմենտի գաղափարին. «Նժար»-ի համահիմնադիր
15:45
Կարող է միանանք ՀՀԿ-ի առաջարկած իմպիչմենտի գաղափարին. «Նժար»-ի համահիմնադիր
Հրադադարը երկու կողմի համար էլ «դեմքը փրկելով» իրավիճակից դուրս գալու հնարավորություն է. Աննա Դավթյան-Գևորգյան
15:20
Հրադադարը երկու կողմի համար էլ «դեմքը փրկելով» իրավիճակից դուրս գալու հնարավորություն է. Աննա Դավթյան-Գևորգյան
Իրաքը հայտարարել է օդային տարածքը բացելու մասին
15:00
Իրաքը հայտարարել է օդային տարածքը բացելու մասին
Պարոն վարչապետը շատ բառերի իմաստը լավ չի պատկերացնում․ Հովիկ Աղազարյան
14:47
Պարոն վարչապետը շատ բառերի իմաստը լավ չի պատկերացնում․ Հովիկ Աղազարյան
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև
14:33
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև
Իրանի նախագահը հաստատել է իր երկրի մասնակցությունը Իսլամաբադում կայանալիք ԱՄՆ-ի բանակցություններին
14:10
Իրանի նախագահը հաստատել է իր երկրի մասնակցությունը Իսլամաբադում կայանալիք ԱՄՆ-ի բանակցություններին
Ողջունում ենք ԱՄՆ-ի և Իրանի միջև կայացված կարևոր որոշումը. վարչապետ
13:49
Ողջունում ենք ԱՄՆ-ի և Իրանի միջև կայացված կարևոր որոշումը. վարչապետ
Զբոսաշրջային կլաստերի թագն ու պսակը միանշանակ Բջնիի ամրոցն է. Փաշինյան
13:28
Զբոսաշրջային կլաստերի թագն ու պսակը միանշանակ Բջնիի ամրոցն է. Փաշինյան
Ձերբակալվել է Արման Սահակյանը
13:02
Ձերբակալվել է Արման Սահակյանը