Հայաստան

Միջանցքային տրամաբանության հարց կոմունիկացիաների բացման կոնտեքստում չենք քննարկել, չենք քննարկում և չենք քննարկելու. Փաշինյան

Հիմա շատ է խոսվում դեմարկացիայի, դելիմիտացիայի, սահմանների ճշգրտման մասին: Հիմա էլ այս փաստով են փորձում հայ հանրությանը վախեցնել ու ահաբեկել՝ Կառավարության այսօրվա նիստին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ ասել, որ սահմանների ճշգրտումը որքան պետք է Ադրբեջանին, այնքան էլ պետք  է ՀՀ-ին: Որովհետև սահմանների ճշգրտումը, արձանագրումը և ի վերջո ինչ-որ փուլում դեմարկացիան և դելիմիտացիան անվտանգային կարևորագույն երաշխիք են: Բայց պետք է հասկանալ, որ այն պարզ գործընթաց չէ: Մեր տարածաշրջանում չկա երկիր, որն ավարտին է հասցրել դեմարկացիայի և դելիմիտացիայի պրոցեսը»,- մանրամասնեց Փաշինյանը:

Դելիմիտացիան այն գործընթացն է, երբ սահմանները գծագրվում են քարտեզների վրա, համաձայնեցվում են քարտեզների համար: Դեմարկացիան արդեն ֆիքսում է, թե քարտեզում նշված կետը տեղանքի որ կետին է համապատասխանում:

«Շատ կարևոր եմ համարում կրկին արձանագրել՝ կոմունիկացիների բացումը տարածաշրջանի մեր առաջնահերթություններից մեկն է: Որովհետև կոմունիկացինաների բացումը ինչքան անհրաժեշտ է Ադրբեջանին, այնքան անհրաժեշտ է Հայաստանին: Մենք պետք է հասկանանք, որ կոմունիկացիաների բացման օրակարգը ձեռնտու է Հայաստանի Հանրապետությանը:

Ինչպես բազմիցս նշել եմ, ասում եմ բոլոր ժամանակաների համար. մենք միջանցքային տրամաբանության հարց կոմունիկացիաների բացման կոնտեքստում չենք քննարկել, չենք քննարկում և չենք քննարկելու»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

3 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

3 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

3 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

4 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

4 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

4 hours ago