

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը մայիսի 18-20-ը Ռուստաստանի Դաշնությունում է՝ մայրաքաղաք Մոսկվայում անցկացվող «Արդարադատության թվային մարտահրավերները նոր դարաշրջանում» խորագրով արդարադատության նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով։
Միջոցառումից առաջ Ռուստամ Բադասյանը մայիսի 19-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոյին։
Նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերոջը հրավերի և հանդիպման համար, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության նախագահին ու Կառավարությանը՝ տարածաշրջանում խաղաղության ապահովման համար ներդրված ջանքերի համար։
Անդրադառնալով օրակարգային հարցերին՝ Ռուստամ Բադասյանը ներկայացրել է էլեկտրոնային արդարադատության ոլորտում իրականացվող համապարփակ բարեփոխումները՝ ուղղված քաղաքացիական, վարչական և քրեական դատավարությունների բոլոր գործընթացների, սնանկության, դատական ակտերի կատարման ոլորտների, նոտարական ծառայությունների թվայնացմանը, այնուհետ ընդգծել, որ Հայաստանը շահագրգռված է երկկողմ համագործակցությամբ՝ ուղղված ԱՊՀ շրջանակում փաստաթղթաշրջանառության միասնական հարթակի ստեղծմանը, ինչպես նաև հանրային ծառայությունների մատուցման ոլորտում փորձի փոխանակմանը։
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…