Հայաստան

Եվրախորհրդարանը հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ բանաձև է ընդունել

Րոպեներ առաջ Եվրախորհրդարանի լիագումար նիստում 607կողմ ձայնով ընդունվեց Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի ռազմագերիների վերադարձի հետ կապված բանաձևը: Վերջին պահին բանաձևում լրացում կատարվեց ի պաշտպանություն Հայաստանի տարածքային ամբողջականության:

Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել 607 պատգամավոր, դեմ է հանդես եկել 27-ը, ձեռնպահ մնացել՝ 54 խորհրդարանական:

Մայիսի 20-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի ռազմագերիների թեմայով քննարկման պահանջով հանդես էին եկել բազմաթիվ եվրոպացի պատգամավորներ:

Մի քանի կարծիք ու կոչ՝ ստորև.

Վիոլա ֆոն Կրամոն-Թրաուբադել,ԵԽ «Կանաչներ/Եվրոպական ազատ դաշինք» խմբավորման անդամ, գերմանացի պատգամավոր – Պատերազմը զզվելի է և անարդար: Հազարավոր սպանված զինվորներ Հայաստանից ու Ադրբեջանից, շատ ավելի տեղահանված քաղաքացիական անձինք: Սա է այն գինը, որը նախագահ Ալիևն անվանում է «աննախադեպ հաղթանակ: Հակառակորդ կողմին նվաստացնելը Հաղթանակի զբոսայգիներում և նրանց սահմանները խախտելը միայն ընդլայնում է բռնությունների շրջանակը:

Պետրաս Աուշտրևիչուս, Եվրախորհրդարանի լիտվացի պատգամավոր – «Հայաստանի ու Ադրբեջանի միջև աշնանը տեղի ունեցած պատերազմը ողբերգություն է, որը մեծ կորուստների ու տառապանքի պատճառ է դարձել: Ամեն հնարավորը պետք է արվի խաղաղ համակեցության, ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ազատ արձակման  համար: Եվրամիությունը պետք է ակտիվ մասնակցություն ունենա խաղաղ բանակցային գործընթացին:

Պերնանդո Բառենա Արզա, ԵԽ Ձախերի խմբակցության անդամ, իսպանացի պատգամավոր – Շուրջ 200 հայեր շարունակում են գերության մեջ գտնվել Ադրբեջանում: Ադրբեջանցի զինվորականներն ռազմագերիներին սպանում են, ինչը համարվում է պատերազմական հանցագործություն: Ժամանակն է, որ այս խորհրդարանը պահանջի Ադրբեջանից անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր այն հայերին, որոնք գերեվարվել են հակամարտության ընթացքում և դրանից հետո, լիարժեք հարգել հրադադարի համաձայնագիրը, զերծ մնալ հայկական տարածք հետագա ռազմական ներխուժումից:

Պետրաս Օշտրավիչիուս, ԵԽ «Renew Europe» խմբավորման անդամ, լիտվացի պատգամավոր – Եվրամիությունը պետք է նախաձեռնի ու ակտիվորեն մասնակցի խաղաղության գործընթացին, աջակցի իր կարևոր արևելյան գործընկերներին՝ Հայաստանին ու Ադրբեջանին: Պետք է հնարավոր ամեն բան արվի՝ հակամարտությունից անցնելու դեպի խաղաղ համակեցություն: Առաջ գնալու ճանապարհը ռազմագերիների, գերիների ու այլ կալանավորված անձանց ազատ արձակումն է: Ռազմագերիների կյանքին ու առողջությանը պետք է ոչինչ չսպառնա, նրանց արժանապատվությունը չպետք է նսեմացվի:

Անդրեյ Կովաչև, ԵԽ բուլղարացի պատգամավոր, ԵԺԿ խմբակցության փոխնախագահ, Հայաստանի հարցերով զեկուցող – Պաշտոնական Բաքուն պետք է կատարի ստորագրված եռակողմ հայտարարությամբ նախատեսված դրույթը, որի համաձայն պետք է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակվեն գերեվարված զինվորականներն ու քաղաքացիական անձինք, վերադարձվեն զոհվածների աճյունները: Մինչդեռ  ադրբեջանական կողմը գերեվարվածներին որակում է որպես ահաբեկիչներ կամ հանցագործներ:  

Իզաբել Սանտոս, ԵԽ սոցիալիստների ու դեմոկրատների առաջադեմ դաշինքի խմբակցության անդամ, պորտուգալացի պատգամավոր – Ռազմագերիների նկատմամբ բռնություններն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը Ժնևյան Կոնվենցիայի խախտում է: Մենք պահանջում ենք, որ բոլոր ռազմագերիներն ազատ արձակվեն առանց նախապայմանների: Մինսկի խմբի հետ հայկական և ադրբեջանական կողմերը պետք է հրաժարվեն թշնամական հռետորաբանությունից ու վերադառնան բանակցային սեղանին:

Թոմ Վանդենքենդելար, ԵԺԿ խմբակցության անդամ, բելգիացի պատգամավոր – Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը երկար ժամանակ է շարունակվում և դա պետք է մտահոգի Եվրամիությանը: Անորոշ է ռազմագերիների ճակատագիրը, պետք է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, քայլեր ձեռնարկել նրանց վերադարձի ուղղությամբ: Ադրբեջանը չի կարող անպատիժ մնալ:

Ջորդի Սոլե, Եվրախորհրդարանի պատգամավոր – Ադրբեջանի կառավարությունը հրաժարվում է կատարել իր միջազգային պարտավորությունները՝ անօրինական կերպով պահելով ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: Նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն: Պետք է երաշխավորվի Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության անվտանգությունը, պաշտպանվի նրանց մշակութային ժառանգությունը: Արցախի վերջնական կարգավիճակը պետք է լինի քաղաքական լուծում՝ հաշվի առնելով այնտեղ ապրող բնակչության ժողովրդավարական կամքը, այն չի կարող պարտադրվել ուժով կամ զենքով:

Մարինա Կալյուրանդ, ԵԽ էստոնացի պատգամավոր – Եվրախորհրդարանը երեք կարևոր հարց պետք է լուծի. Առաջինը՝ հայ ռազմագերիների և պահվող անձանց ազատ արձակումն է, ադրբեջանական կողմի՝ միջազգային պարտավորությունների կատարումը, ներառյալ հրադադարի համաձայնագիրն ու ՄԻԵԴ-ի կանոնակարգը: Ադրբեջանը պետք է դադարեցնի ատելության տարածումը, որի ցայտուն օրինակը «Ռազմավարի պուրակի» ստեղծումն է և սահմանային միջադեպի լուծումը: Ադրբեջանը պետք է զորքերը հետ քաշի սահմանից:

Եվրոպական խորհրդարանի կիպրոսցի պատգամավոր Լուկաս Ֆուրլաս – Այսօր, ամիսներ անց էլ շատ հայեր դեռ գերի են Ալիևի ձեռքում: Ադրբեջանը հրաժարվում է նրանց վերադարձնել իրենց ընտանիքներին: Եկեք չսպասենք, որ Ալիևը վերադարձնի գերիներին: Նա դա չի անի, մենք պետք է ստիպենք նրան: Ես ձեզ կոչ եմ անում փրկել Եվրոպայի արժանապատվությունը, կոչ եմ անում կանգնել հայ ժողովրդի կողքին, օգնել որ հայերը վերադառնան իրենց ընտանիքներ: Մենք բոլորս հայեր ենք:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

3 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

3 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

4 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

4 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

4 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

4 hours ago