Լրահոս 24/7

Եվրադատարանը Ադրբեջանի իշխանությանը մեղավոր է ճանաչել բլոգեր Լապշինի մահափորձի համար

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանի իշխանությանը բլոգերին 30 000 եվրոյի չափով փոխհատուցում վճարել։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի իշխանությանը մեղավոր է ճանաչել իսրայելացի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի մահափորձի համար: Լապշինը այս մասին հայտնել է Facebook-ի իր էջում։

«Հաղթանակ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մեղավոր է ճանաչել Ադրբեջանի իշխանությանը Բաքվի բանտում իմ նկատմամբ մահափորձի ու դաժան կտտանքների կիրառման համար», – գրել է նա։

Բլոգերի խոսքով՝ Ադրբեջանին պարտավորեցրել են 30 000 եվրո փոխհատուցում վճարել։ Լապշինը լավ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել իր պաշտպանների թիմին։

«Իմ սիրելի փաստաբանները՝ Կարինա Մոսկալենկոն և Աննա Մարալյանը, սուպերմասնագետներ են, սիրում եմ ձեզ»- գրել է նա։

Հիշեցնենք, որ 2016 թվականի վերջին Լապշինին Մինսկում ձերբակալել էին Ադրբեջանի հարցման համաձայն, որը նրան «սև ցուցակում» էր ներառել առանց Բաքվի համաձայնության Արցախ այցելելու պատճառով:

Բլոգերին արտահանձնել էին Ադրբեջան, և Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը նրան դատապարտել էր երեք տարվա ազատազրկման։ Լապշինը 7 ամիս էր մնացել ադրբեջանական բանտում, որովհետև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 11-ին Լապշինին ներում շնորհելու հրամանագիր էր ստորագրել։

Բլոգերը, ելույթ ունենալով դատարանում, հայտարարել էր, որ որպես զբոսաշրջիկ է Արցախ այցելել և ղեկավարությունից որևէ մեկի հետ չի հանդիպել։

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

2 hours ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

5 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

8 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

8 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

10 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

10 hours ago