

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այսօր՝ մայիսի 21-ին, ընդունել է ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերով զեկուցող Պոլ Գավային (Իռլանդիա), ԵԽԽՎ Միգրացիայի հանձնաժողովի քարտուղար Մարկ Նեվիլին, ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանեին, ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանին, ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին։ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է հետպատերազմյան շրջանում Արցախից տեղահանված մարդկանց և, մասնավորապես, ռազմագերիների իրավունքների խախտման հարցերը։ Անդրադարձ է եղել միջազգային կառույցների հետ կատարած աշխատանքին։
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը կարևորել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը՝ նշելով, որ Ադրբեջանի իշխանությունները կոպտորեն խախտում են գերիների իրավունքների պաշտպանության միջազգային պահանջները, նրանց ներկայացնում են ահաբեկիչներ կամ դիվերսանտներ։ Իսկ ադրբեջանական իշխանություններն արհեստականորեն ձգձգում և քաղաքականացնում են նրանց հետվերադարձի գործընթացը։ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը ներկայացրել է Արցախից տեղահանված բնակիչների և նրանց գույքային իրավունքների հարցերը։ Տեղեկացրել է, որ Հայաստանը միջպետական գանգատ է ներկայացրել Եվրոպական դատարան, որում ներառված են նաև ներքին տեղահանված բնակիչների իրավունքները։ Գանգատին կից ներկայացվել են բազմաթիվ և ծավալուն ապացույցներ պատերազմական հանցագործությունների մասին:
Այս համատեքստում Եղիշե Կիրակոսյանը հավելել է, որ միջպետական գանգատ է ներկայացվել նաև Թուրքիայի դեմ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում սիրիացի վարձկաններ հավաքագրելու և Ադրբեջան տեղափոխելու, ինչպես նաև Բաքվին ռազմական օժանդակություն ցուցաբերելու վերաբերյալ։
Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…