

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ ԵԽ խորհրդարանական վեհաժողովի Միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժողովի այսօրվա նիստում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» թեմայով զեկուցող Պոլ Գավանը (Իռլանդիա) խոսել է անցած շաբաթ Հայաստան կատարած իր այցի՝ հանդիպումների և դրանց արդյունավետության մասին:
«Զեկուցողը նշեց գերիների և պատանդ պահվող անձանց հարազատների հետ ունեցած հանդիպման, ինչպես նաև փախստականների հետ ունեցած շփումների մասին: Պարոն Գավանը շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղ այց կատարելը շատ կարևոր է, և որ անկախ քաղաքականությունից՝ հումանիտար խնդիրների դեպքում Արցախ այցը չպետք է խոչընդոտների հանդիպի:
Իմ ելույթում շնորհակալություն հայտնեցի պարոն Գավանին Հայաստան կատարած այցի և այստեղ ունեցած հանդիպումների համար: Շեշտեցի, որ հրատապ հարց է շարունակում մնալ հայ ռազմագերիների հարցը և արձանագրեցի, որ Ադրբեջանի Ազգային ժողովի նախագահը «թղթի կտոր» է անվանել վերջերս Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը, որը կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին: Սա ցույց է տալիս պաշտոնական Բաքվի վերաբերմունքը միջազգային հանրության կոչերի նկատմամբ, ուստի այս հարցը հրատապ լուծում է պահանջում, հատկապես հաշվի առնելով, թե ինչ վտանգներ են սպառնում մեր հայրենակիցներին Բաքվում:
Խոսեցի նաև Սյունիքում ստեղծված իրավիճակի, Ադրբեջանի կողմից եկող սադրանքների և մեր պատրաստակամության մասին՝ լուծել խնդիրը դիվանագիտական ճանապարհով: Հայաստանի դիրքորոշումը հստակ է՝ ադրբեջանցի զինվորները պետք է լքեն ՀՀ ինքնիշխան տարածքը:
Ամփոփելիս հետևյալ հարցն ուղղեցի իմ եվրոպացի գործընկերներին. «Այժմ հաճախ է խոսվում խաղաղությունից, բայց «խաղաղությունը» լոկ բառ չէ, դա գործողություններ է ենթադրում, մինչդեռ Ադրբեջանի գործելաոճը բնավ չի տանում խաղաղության ձևավորմանը: Հարց տվեք ձեզ՝ արդյոք Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո հնարավո՞ր էր խաղաղության գնալ Հիտլերի հետ, հենց նմանատիպ իրավիճակ է ստեղծվել այսօր Հարավային Կովկասում Ադրբեջանի նախագահի կողմից տարվող քաղաքականության հետևանքով»,- գրել է պատգամավորը:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…