Քաղաքականություն

Պարոն նախագահ, 92-ին ամբողջ ազգով ասում էին՝ տարածքները պայմանավորվել ես հանձնել, հավատայի՞նք. Բաբայանը՝ Տեր-Պետրոսյանին

Արցախի անվտանգության նախկին քարտուղար, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, օրերս լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն մտքին, թե մենք ոչ թե Ադրբեջանին ենք պարտվել վերջին պատերազմում, այլ ոչմիթիզականությանը, ասաց. 

«Հիմա կարելի է հետ գնալ, ասել՝ ես ճիշտ էի այն ժամանակ եւ այլն: Ես ասում եմ՝ չէ՛, կներե՛ք, երկու կողմդ էլ սխալ եք: Ասեմ ինչի. եթե դուք զենք առնեիք, բանակը պատրաստեիք, էս վիճակը չէր լինի: Հիմա ոչ մի բան չեք արել, նստել եք թախտին, սպասել բախտին, եկել-պարտվել, ասում եք՝ հիշո՞ւմ եք՝ ես ասում էի. տենց կարող եմ ես էլ շատ բան ասել: 

Ես էլ առաջին նախագահին հարգելով ասում եմ. պարո՛ն նախագահ, 92 թվականին ամբողջ ազգով հրապարակում՝ ընդդիմությունն էլ հետը, քեզ ասում էին, որ դու էդ տարածքները՝ Շահումյան, Մարտակերտ, պայմանավորվել ես հանձնել, հավատայի՞նք: Խի՞, որովհետեւ չէինք կարողանում կռվեինք, պատրաստ չէինք: Հենց փոխեցինք իրավիճակը, զարգացանք, գնացինք առաջ, բոլորն ասացին՝ հաղթած նախագահ է՝ մոռանալով իրականությունը: Հիմա էլ է նույնը, չեք կարողացել կազմակերպել, չեք կարողացել խնդիր լուծել, բերաններդ փակեք: Ատամներդ սեղմի, պատրաստի քո բանակը՝ քո երկրի պաշտպանության համար: Ավելորդ խոսակցությունը անիմաստ է»: 

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

9 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

10 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

11 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

12 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

13 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

13 hours ago